Էրդողան. Թուրքիան մտադիր չէ փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը այն բանի համար, որպեսզի համապատասխանի Եվրամիության հետ վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի չափանիշներին: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«ԵՄ-ն մեզ խնդրել է որպեսզի մենք փոխենք մեր հակաահաբեկչական օրենսդրությունը: Կներեք, բայց մենք գնում ենք մեր ուղեգծով, իսկ դուք՝ ձեր»,- «Ֆրանս պրեսս» գործակալության փոխանցմամբ, բառացիորեն հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը ԵՄ-ի պահանջներից միայն մեկն է, որը պետք է փոխի Թուրքիան՝ առանց վիզայի ռեժիմ ստանալու համար: Բացի դրանից Եվրահանձնաժողովը մայիսի 4-ին առաջարկել է ևս 4 պահանջ, որի դիմաց Թուրքիայի քաղաքացիների համար կվերացվի վիզային ռեժիմը:
Այդ պահանջները բացի հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունից ներառում են նաև կոռուպցիայի վերացման քայլեր, բանակցություններ Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնության հասնելու համար, դատական համաձայնագիր ԵՄ անդամ բոլոր երկրների հետ, ինչպես նաև ԵՄ չափանիշներին համապատասխանեցնել տվյալների պահպանության կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը