ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանում անցկացվելիք զորավարժությունները պրովոկացիա է որակել
Ռուսաստանի ԱԳՆ-ն վրացամերիկյան Noble Partner 2016» զորավարժությունները որակել է որպես պրովոկացիա:
«Այն ուղղված է Անդրկովկասի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացմանը»,-ՌԴ արտաքին հարցերով գերատեսչության հայտարարությունը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, թե՝ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները նպաստում են Թբիլիսիի ռևանշիստական նկրտումներին:
Հիշեցնենք, որ զորավարժությունները կանցկացվեն մայիսի 11-26ը: Դրանց ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Վրաստանի տարածք են բերվել տարբեր տեսակի զինտեխնիկա: Աղբյուրը նշում է, որ նախորդ տարի Բուլղարիայից Վրաստան էին բերվել հետևակային մարտական մեքենաներ, իսկ այս տարի՝ «Աբրամս» տեսակի տանկեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը