Գերմանացի բժիշկները Սեյրան Օհանյանին են ներկայացրել իրենց հետազոտությունների արդյունքները
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Հայաստանում գտնվող Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցի և վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկեի հետ հանդիպմանը քննարկվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը վերաբերող հարցեր։
ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ գերմանացի բժիշկ-մասնագետները Սեյրան Օհանյանին են ներկայացրել ՀՀ մի շարք բժշկական հաստատություններում իրենց հետազոտությունների արդյունքներն ու վստահեցրել, որ հայ բուժաշխատողները կատարել են անհրաժեշտ բոլոր միջամտությունները զինծառայողների վերականգնողական բուժման համար։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների բուժումն արտասահմանում շարունակելու հարցին: Գերմանացի մասնագետները փաստել են, որ որևէ վիրավոր զինծառայողի հետագա բուժման նպատակով արտերկիր տեղափոխման անհրաժեշտություն չկա, և ավելի արդյունավետ կլինի, որ վերականգնողական աշխատանքները շարունակվեն տեղում։
Հարակից հրապարակումներ`
- «Մի թերագնահատեք ձեր մասնագետներին». գերմանացի բժիշկ
- Այս պահին որևէ վիրավորի տեղափոխման անհրաժեշտություն չկա. գերմանացի մասնագետներ
- Գերմանացի մասնագետների հետ քննարկվել են զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները