ԵԽԽՎ համազեկուցողները ժամանելու են Հայաստան
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ Ալան Միլը (Միացյալ Թագավորություն) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա) փաստահավաք առաքելությամբ մայիսի 11-12-ին կժամանեն Հայաստան սահմանադրական փոփոխություններից հետո ընտրական օրենսգրքի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգ իրականացնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից:
Երևանում նրանք կհանդիպեն նախագահի, վարչապետի, արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի, ինչպես նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հետ:
Նախատեսված են հանդիպումներ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան