Աբու Դաբիում բացվել է հայկական եկեղեցի
Մայիսի 6-ին Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում բացվել է հայկական եկեղեցի, հաղորդում է The National լրատվականը:
ՄԱԷ-ի մշակույթի նախարարը հայտնել է, որ եկեղեցին կծառայի Աբու Դաբիում և ամբողջ երկրում հայկական համայնքի կրոնական նպատակներին:
Նա նաև նշել է, որ եկեղեցին կնպաստի արաբական ժողովրդի և հայկական համայնքի միջև սոցիալական և կրոնական փոխգործունեությանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը գնահատել է ՄԱԷ-ի նախագահ Շեյխ Խալիֆա Զաիդ Ալ-Նախայանի՝ երկրում ապրող տարբեր կրոնական կողմնորոշումներ ունեցող և տարբեր ազգությունների պատկանող մարդկանց միջև հանդուրժողականություն խթանելու ջանքերը:
Հայ համայնքի առաջնորդների ու հարյուրավոր այլ քրիստոնյաների հետ միասին, եկեղեցու բացմանը ներկա էին Հայաստանի և Լիբանանի դեսպաններ Գեղամ Ղարիբջանյանն ու Հասան Յուսեֆ Սաադը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը