Իրավունք 13:11 18/05/2016 Աշխարհում

Ստրասբուրգում դատում են ադրբեջանա-թուրքական ազդեցության գործակալներին

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի քրեական գործերով դատարանում մայիսի 17-ին շարունակվեց «Ալընջան և մյուսները» գործի դատաքաննությունը, որը կապված է Ստրասբուրգում գրանցված «Եվրոպական տեղեկատվական և մարդու իրավունքների կենտրոն» կազմակերպության հետ։

Այս գործի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ կազմակերպությունը Ստրասբուրգում հիմնադրել է ադրբեջանցի լրագրող, haqqin.az առցանց պարբերականի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը, ով անմիջականորեն ղեկավարվում է Ադրբեջանի նախագահական ապարատի կողմից:

Գործով որպես մեղադրյալներ ընդգրկված են կազմակերպության փոխնախագահ Մուստաֆա Ալընջան և նրա կինը՝ Լեյլա Ալընջան, ովքեր գործել են անմիջապես Ֆաթուլաևի կարգադրություններով, ինչպես նաև կազմակերպության նախագահ Թոմաս Պիլցը, ով Գերմանիայում haqqin.az-ի թղթակիցն է, ինչպես նաև հանդիսանում է անարխիստական «Occupy Frankfurt» (Գրավիր Ֆրանկֆուրտը) շարժման անդամ։

Ստրասբուրգում Pastinfo-ի թղթակիցը հայտնել է, որ դատական քննությանը ներկայացել էին միայն Մուստաֆա և Լեյլա Ալընջաները՝իրենց փաստաբանների հետ, և Թոմաս Պիլցի փաստաբանը։

2013թ․-ին հիմնադրված կազմակերպությունը, ինչպես ասաց դատավորը, իր ողջ գործուներության ընթացքում խուսափել է հարկային պարտավորություններից:

Կազմակերպության համար նախատեսված գումարները՝ ներառյալ աշխատավարձերը, Ադրբեջանից Էյնուլլա Ֆաթուլաևը փոխանցել է ոչ թե կազմակերպության հաշվեհամարին, այլ Western Union համակարգով Մուստաֆա և Լեյլա Ալընջաներին՝ այդպիսով խուսափելով հարկերից։

Դատավորի հարցին, թե ով է Ֆաթուլաևը և ինչու է բացել այս կազմակերպությունը, Լեյլա Ալընջայի փաստաբանը պատասխանեց, որ նքրեա շատ ակտիվ լրագրող է և համանման կազմակերպություններ է բացել նաև Ադրբեջանում, Թուրքիայում, Եվրոպայում։

Դատավորի հարցին, իսկ որտեղից Ֆաթուլաևին այդ գումարները, որոնք փոխանցվում են Western Union համակարգով, Մուստաֆա Ալընջան պատասխանեց, թե իրենք տարիներ շարունակ հարցնում եմ գումարների ծագման մասին,սակայն պատասխան չեն ստացել։ 

Դատավորը նշեց, որ չկա որևէ տեղեկատվություն, թե այս ողջ ընթացքում ինչով է զբաղվել Ադրբեջանից ֆինանսավորվող այս կազմակերպությունը և այն ֆիկտիվ բնույթ է կրել։ Մուստաֆա Ալընջան, ով թարգմանիչ է, մեղադրվում է նաև կազմակերպության գրասենյակում առանց դեկլարացիաների թարգմանություններ անելու մեջ։

Գործով մեղադրող դատախազը ևս բարձրացրեց վերոնշյալ հարցերը՝ նշելով, թե պարզ չէ ինչու են ադրբեջանցիները ֆինանսավորում այս կազմակերպությունը, որի համար ուղղակի ընտրել են այնպիսի անուն,որը հարազատ է Եվրոպային՝ «Եվրոպական տեղեկատվական և մարդու իրավունքների կենտրոն», սակայն այն որևէ կապ չունի անվան հետ, որտեղի՞ց են գալիս այդ անհայտ ծագման գումարները, որոնք փոխանցվում են Ալընջաներին։ Միակ հայտնի փաստն այն է, որ գումարները փոխանցվել են Ադրբեջանից և մեկ անձի՝ Էյնուլա Ֆաթուլաևի կողմից։

Դատախազը փաստեց, որ 2014-2015թթ․-ներին Ալընջաները տասնյակ այցեր են կատարել Ադրբեջան և Թուրքիա՝ այնտեղից բերելով առձեռն գումարներ։ Կազմակերպության և Ալընջաների կողմից իրականացված բոլոր գործողությունները, ներառյալ ավիատոմսերի գնումները, կատարվել են առձեռն գումարներով, որոնք, դատախազի խոսքերով, ծառայել են ոչ թե կազմակերպությանը, այլ Ալընջաներին և այլ նպատակների։

Դատախազը Լեյլա Ալընջայի համար պահանջեց 5000 եվրո տուգանք և 10 ամիս պայմանական ազատազրկում։

Խարդախության, հարկերից խուսափելու, առանց դեկլարացիաների աշխատանք կատարելու համար դատախազը Մուսթաֆա Ալընջայի համար պահանջեց 2 տարի պայմանական ազատազրկում և 15 000 եվրո տուգանք, ինչպես նաև թարգմանական, առևտրային և արդյունաբերական գործուներության արգելում և ֆրանսիայի տարածքից դուրս գալու 5 տարվա արգելք։

Այս գործով վճիռը կհրապարակվի հունիսի 21-ին։

Ըստ դատական հայցի, Էյնուլլա Ֆաթուլաևը և կազմակերպության մյուս անդամներն ուղղակիորեն օգտագործել են Եվրոպայի մայրաքաղաք Ստրասբուրգում գրանցված կազմակերպությունը, որը ըստ կանոնադրության պետք է ուսումնասիրեր ու պաշտպաներ Եվրոպայում մարդու իրավունքները, և իրականացրել ու ֆինանսավորել են հակահայկական և հակասեմական քարոզչություն, կեղծել են փաստաթղթեր, յուրացրել ֆինանսական միջոցներ։

Հիշեցնենք, որ Բաքվից և Անկարայից ֆինանսավորվող և Ստրասբուրգում գործող «Եվրոպական տեղեկատվական և մարդու իրավունքների կենտրոն» արհեստածին կազմակերպությունը, որի ղեկավարները այս պահին մեղադրվում են փողերի լվացման մեջ, նախաձեռնել էր մի շարք ցույցեր՝ այդ թվում հակասեմիտական և հակառուսական: Նշենք նաև, որ վերոնշյալ կազմակերպության մասնակի ֆինանսավորումը իրականացվում էր ադրբեջանական «Հեյդար Ալիևի» անվան հիմնադրամից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}