Մշակույթ 19:09 18/05/2016 Հայաստան

Հայաստանյան «Անկախ կենսապատկերը» Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում

Ե. Քոչարի անվան թանգարանում  ճարտարապետ և քաղաքաշինարար, համադրող Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց  Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի ցուցադրության հայեցակարգը: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայանալու է մայիսի 26-ին, տեղակայված է  Վենետիկի Հայկական փողոցում գտնվող Մխիթարյան միաբանության Սուրբ Խաչ հայկական եկեղեցու գավիթի տարածքում:  Տաղավարի ձևավորման հայեցակարգը հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության կողմից:

Ս. Պետրոսյանի խոսքով, հայկական տաղավարը նվիրված է լինելու Հայաստանի անկախության 25-ամյակին, ներկայացվելու է Հայաստանի հետանկախության շրջանի կենսապատկերային (լանդշաֆտային) քարտեզագրման մի յուրօրինակ լաբորատորիա: 

«Մենք փորձելու ենք յուրովի ամփոփել հետանկախության շրջանի մեր անցած ճանապարհը՝ չկենտրոնանալով միայն ճարտարապետության վրա, այլև ընդլայնելով սահմանները: «Անկախ կենսապատկեր» խորագրի ներքո փորձելու ենք մտորել, հասկանալ, թե վերջին քառորդ դարի ընթացքում Հայաստանի  կենսապատկերն ինչպիսի փոխակերպումների է ենթարկվել՝ այդպես վերարժևորելով անցած ճանապարհը, նաև խորհելու ապագայի մասին»,- ասաց նա:

Ըստ Ս.Պետրոսյանի, տաղավարն իրականում ներկայացնելու է «անկախ կենսապատկեր» (www.independentlandscape.am) կայքի արտապատկերումը: Կենսապատկերի փոխակերպման քարտեզագրման գործընթացը տեղի է ունենալու Հայաստանում աշխատող հինգ թիմի  գործերի հիման վրա: Այսինքն, նրա խոսքով, տաղավարի բացման օրն այցելող մարդիկ մի բան կտեսնեն, նոյեմբերին այցելողները՝ այլ բան:

Հինգ թիմ մինչև նոյեմբեր իրականացնելու է ուսումնասիրություններ, արդյունքները վերբեռնվելու են կայքում և միաժամանակ փոխվելու են նաև ցուցադրության բոլոր լուսանկարները:

«Վիտուալ կապ է ստեղծվելու Հայաստանում դաշտային աշխատանքներ կատարող խմբերի և տաղավարի միջև: Այսինքն՝ ցուցահանդեսի ողջ ընթացքում մի շարք տարբեր գիտակարգեր ներկայացնող հետազոտող խմբեր կփորձեն մեկնաբանել հայկական կենսապատկերի տարբեր բաղադրիչները»,- նշեց Ս.Պետրոսյանը:

Նրա ներկայացմամբ, թեմատիկ հետազոտությունների թեմաներն են.
«Ժողովրդական հրապարակ՝ ներկայացվելու է Ազատության հրապարակի վերջին քառորդ դարում անցած ուղին:

Ներկայացվելու է Գյումրի քաղաքի այն շրջանը, որը կառուցվել է հետերկրաշարժյան ժամանակահատվածում:  Այս թիմի աշխատանքներին մասնակում են նաև Գյումրիի «Թումո» ստեղծած տեխնոլոգիաների կենտրոնի  սաները:

Հայկական գերեզմանները՝ հատկապես ուշադրություն է դարձվելու վերջին 100 տարվա փոխակերպումներին:

Առաջ տրված տները՝ հասկանալու համար, թե հայկական ավանդական տների առաջ տանելն ինչպիսի հետաքրքիր, յուրահատուկ դրսևորումներ կարող են ունենալ:

«Վերանայելով Մեծամորը» ծրագիրը՝ փորձ է արվելու հասկանալ Մեծամոր քաղաքի ֆենոմենը, որը բավականին էական դերակատարում ունի հետանկախության շրջանում»:

«Հինգ հետազոտություններ, որոնք արդեն մեկնարկել են, ավարտվելու են նոյեմբերին: Մենք մեկնարկը տալու ենք երկու ամսվա աշխատանքների արդյունքներով»,- նշեց նա:

«Թումո» ստեղծած տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ  հայկական տաղավարը ձևավորող պատկերի մեջ կան լուսանկարներ,  որոնք արվել են Գյումրիի կենտրոնի սաների կողմից: Նրանք հատուկ դասընթացներ են անցել:
Ըստ նրա, այս ծրագիրը շատ կարևոր է հենց այդ քաղաքում ապրող երիտասարդների համար, ովքեր նոր աչքով կտեսնեն այդ քաղաքը ու միջավայրը, նաև կգնահատեն այն որպես միջավայր, փաստ՝  վերապրելով այդ ամենը: Նա նշեց, որ շատ կարևոր կրթական բովանդակություն ունի այս ծրագիրը:

Panorama.am-ի հետ զրույցում արվեստաբան Ռուբեն Արևշատյանն ասաց, որ հետաքրքիր նախագիծ է, ակնկալում է, որ հայկական տաղավարը լինելու է ամենահետաքրքիրներից մեկը:
«Այդ հետազոտություններն անդրադառնում են  այն սոցիալական իրողությանը, որը մարմնավորվում է տարբեր ճարտարապետական, քաղաքաշինական դրսևորումներով: Ինձ թվում է, որ դրանք նախ և առաջ հետաքրքիր կերպով ներկայացնելու են հայկական թե իրողությունը, թե ողջ լանդշաֆտը, միաժամանակ ցույց են տալու այդ բարդ կապերը գլոբալ կոնտեքստի հետ»,- ասաց արվեստաբանը:

Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի հանձնակատարն է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ հանձինս Վարդան Կարապետյանի, համադրողն է ճարտարապետ և քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:
Տաղավարն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Պողոսյան» հիմնադրամի, «Ռենկո» ընկերության, բարերար Վահե Գաբրաշի աջակցության շնորհիվ՝ համագործակցելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի, Մխիթարյան միաբանության, Իտալիայում Հայաստանի դեսպանության և «Ուրբանլավ Երևանի»-ի հետ:

Նշենք, որ այս տարի Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի վերնագիրն է «Հաղորդելով առաջնագծից»: Այն շարունակվելու է մինչև նոյեմբեր, մասնակցելու է տարբեր պետություններ, ճարտարապետական խմբեր ներկայացնող  150 տաղավար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}