Արցախում անցկացվում է «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը»
Մայիսի 21-22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ անցկացվում է «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը»:
Ֆորումի մասնակիցներին ուղերձներով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը:
Բացման խոսքով հանդես կգան Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշտյանի հաղորդմամբ, ֆորումին հրավիրված են ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ֆորումին մասնակցելու են 10 քաղաքական կուսակցություն Հայաստանից և 5՝ Լեռնային Ղարաբաղից:
Միջոցառմանը մասնակցելու են նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Ըստ օրակարգի՝ նախատեսվում է նաև այց՝ ԼՂՀ զորամասեր։
Ֆորումին կմասնակցի նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան