Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշեր. Ադրբեջանը կարող է մեկուսացվել ԵԱՀԿ-ում
Լոնդոնում գրանցված թուրքական The Business Year ամսագիրը Ադրբեջանի վերաբերյալ թողարկված ընթացիկ ամսվա համարում հրապարակել է Ավստրիայի` շուտով պաշտոնավարումը ավարտող նախագահ Հայնց Ֆիշերի հետ հարցազրույցը Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:
Հիմնականում երկկողմ տնտեսական հարաբերություններին նվիրված հարցազրույցի առաջին հարցը վերաբերել է 2017թ ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության առաջնահերթություններին:
Նախագահ Ֆիշերը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման համար և կոչ է արել հաշվի առնել գրասենյակի վերաբացման հնարավորությունները: Հակառակ դեպքում, ասել է Ֆիշերը, գրասենյակի բացակայությունը «կարող է հանգեցնել ԵԱՀԿ շրջանակներում Ադրբեջանի մեկուսացմանը»:
Շեշտելով ԵԱՀԿ-ի՝ որպես հակամարտությունների կարգավորման հարթակի կարևորությունը, Հայնց Ֆիշերը ընդգծել է, որ «Ադրբեջանը պետք է վերանայի ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին որոշումը և վերաբացի այն»:
Խոսելով ԵԱՀԿ-ում գալիք տարվա նախագահության առաջնայնությունների մասին, Ավստրիայի նախագահը ասել է. «Մենք լիարժեք տեղյակ ենք Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդրի զգայունության մասին: 2015-ին բռնության աննախադեպ աճը շփման գծի երկայնքով անհանգստության լուրջ պատճառ է: Տեղյակ լինելով Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի հետ կապված Ադրբեջանի ակնկալիքների ձախողման մասին՝ մենք, այնուամենայնիվ, համոզված ենք, որ ՄԻնսկի խումբը միակ գործուն հարթակն է այս հակամարտության կարգավորման համար: Այս իսկ պատճառով մենք հուսով ենք, որ Ադրբեջանը կշարունակի աշխատել համանախագահների և ԵԱՀԿ բոլոր մարմինների հետ:
«2007թ Մադրիդյան սկզբունքների հիման վրա կառուցված կարգավորումը դեռևս սեղանին է և ինչքան ես տեղյակ եմ, Ռուսաստանը խթանում է նմանատիպ մի կարգավորման տեսլական»:
The Business Year ամսագիրը գովազդային հիմունքներով հնարավորություն է տալիս միջազգային հանրության դրական ուշադրության կենտրոնում չգտնվող կամ հաճախ քննադատության թիրախ հանդիսացող տարբեր երկրների (Գանա, Սաուդյան Արաբիա, Ղազախստան, Ադրբեջան, և այլն)` ազգային բրենդինգի նպատակով հատուկ համարներ հրապարակել՝ իրենց երկիրը դրական լույսի ներքո ներկայացնելու համար:
The Business Year: Kazakhstan 2016 is out now! Read online today at https://t.co/0hf1OcSEyOpic.twitter.com/grVCohio26
— The Business Year (@TBYupdates) May 24, 2016
Հիշեցնենք, որ օրեր առաջ, ադրբեջանական մամուլի տեղեկացմամբ,The Business Year ամսագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ճանաչել էր «Տարվա մարդ»:
Ամսագիրը պարբերաբար հրապարակում է Ադրբեջանին նվիրված հոդվածներ և հատուկ համարներ: Դեռևս փետրվար ամսին նույն ամսագրի համար հարցազրույց էր տվել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Interview by FM Elmar #Mammadyarov to #BusinessYear@TBYupdateshttps://t.co/D1aHHoqLtC#Azerbaijan
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) February 15, 2016
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին