Չիլիում արգելում են «Կինդեր Սյուրպրիզ»-ի վաճառքը
Չիլիում ճարպակալման դեմ որոշել են պայքարել «ԿԻնդեր սյուրպրիզ»-ի վաճառքի արգելքով: Հունիսի 27-ից խաղալիքով շոկոլադե ցանկացած ձվի վաճառք կարգելվի: Արգելքը սահմանվել է օրենքով:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նման իրավական ակտի ընդունման նպատակը ճարպակալման դեմ պայքարն է: Օրենքով, այսուհետ պետք է երեխաների համար նախատեսված սննդամթերքի վրա նշված լինի էներգետիկ արժեքը: Դա վերաբերում է նաև դպրոցում վաճառվող սնունդին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Չիլին Լատինական Ամերիկայում երկրորդ երկիրն է ճարպակալման խնդիր ունեցող մարդկանց թվով: ՄԱԿ-ի տվյալներով, Չիլիում հինգ տարեկանից բարձր երեխաների 9.5 տոկոսն ունի ավել քաշ:
Չիլիի առողջապահության նախարարության տվյալներով, 7 տարեկանից բարձր երեխաների 30 տոկոսը ճարպակալման խնդիր ունեն:
Հարակից հրապարակումներ`
- Վիետնամում ճարպակալությունը համազգային խնդիր է դարձել
- Մանկապարտեզ գնացող երեխաներն ավելի են ճարպակալում, քան տանը մնացողները
- Ճարպակալումը կարող է հանգեցնել տկարամտության
- Մասնագետներ. Հայաստանում արդեն արդիական է դարձել ճարպակալումը
- Մասնագետ. ճարպակալում ունեցող հիվանդների 90 տոկոսը, վաղ թե ուշ շաքարային դիաբետով հիվանդ են դառնում
- Դիետոլոգ. Ճարպակալումը հիվանդություն է, որի դեմ հարկավոր է ժամանակին պայքարել