Առողջություն 13:46 27/05/2016 Հայաստան

Ամբողջ աշխարհում թմրամիջոցների չարաշահումը աճում է, սակայն ոչ մի երկրի՝ բացառությամբ Շվեդիայի, չի հաջողվում կանգնեցնել այդ աճը

Երևանում այսօր մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)  անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող 4-րդ խորհրդակցությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ:Ինչպես խորհրդակցության բացմանն ասաց Նիկոլայ Բորդյուժան, սա  արդեն թվով 5–րդ նստաշրջանն է և թմրամոլության դեմ պայքարի ուղղությամբ արդյունավետ, լուրջ արդյունքներ են տարվում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համագործակցության տարբեր ուղղություններ կան և այս խորհրդակցության նպատակը հենց հետագա քայլերի հստակեցումն է, ծրագրերի քննարկումը: «Շատ կարևոր և օգտակար աշխատանք է, որի նպատակն է մշակել թմրամիջոցներից կախվածության, թմրամիջոցների ոչ բժշկական օգտագործման դեմ պայքարի համակարգ: Այսօրվա խորհրդակցության ընթացքում տեղեկատվության փոխանակումը վկայում է, որ շատ արդյունավետ քննարկում է ծավալվում»,- նշեց նա:

ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ- հոգեբույժ Եվգենի Բրյունը և ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը ևս կարևորեցին այս արդյունավետ համագործակցության շարունակականությունը: «Մեր գլխավոր նպատակներից մեկը պահանջարկի նվազեցումն է: Եվ այս խորհրդակցությունը հենց փորձի փոխանակման, լավագույն մեթոդների, վերականգնողական բուժումն է: Այս չարիքը նվազագույնի հասցնելու համար»,-  ընդգծեց  Եվգենի Բրյունը:

ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի» ղեկավար Պետրոս Սեմերջյանը նշեց, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է թմրամիջոց օգտագործողների թիվը, բացի այդ վերջին տարիներին ավելի շատ թմրամիջոց  օգտագործողների են հայտնաբերում:

Նրա խոսքերով՝ բոլոր ժամանակներում էլ մարդիկ թմրամիջոց օգտագործել են, աշխարհում ոչինչ չի փոխվել և մարդիկ այսօր էլ շարունակում են թմրամիջոց օգտագործել՝ ակնկալելով հաճույք ստանալ: « Նախ հաճույք, հետո՝ տանջանք, ցավ, հիվանդություն, արագ ծերացում ու մահ: Ինչպես անգլիական գրականությունում թմրամոլներին են բնութագրում ՝ նրանք մահանում են երիտասարդ տարիքում,սակայն՝ ծերունի»,- ասաց Պետրոս Սեմերջյանը:

Ըստ նրա՝  ամբողջ աշխարհում թմրամիջոցների չարաշահումը աճում է, սակայն ոչ մի երկրի՝ բացառությամբ Շվեդիայի, չի հաջողվում կանգնեցնել այդ աճը: «Միայն Շվեդիան է հայտարարել,  որ կարողանում է արդյունավետ պայքարել թմրամիջոցների դեմ »- նշեց ՀՀ գլխավոր նարկոլոգը:

Այդուհանդերձ, ըստ Պետրոս Սեմերջյանի, եթե համեմատեն ՀԱՊԿ անդամ երկրների, ինչպես նաև հարևան երկրների հետ, ապա Հայաստանն այդ առումով գտնվում է ամենաբարվոք վիճակում:
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այսօր Հայաստանում հաշվառված է 5828 ապօրինի թմրամիջոց օգտագործող, որից 86-ը՝ կին, 3-ը՝ դեռահաս:

Նշենք, որ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից հրապարակած ՀՀ թմրամիջոցների վերաբերյալ 2015 թվականի ազգային զեկույցի համաձայն՝ նարկոլոգիական ծառայությունների կողմից թմրամիջոցների գործածման համար հաշվառված անձանց թիվը 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 հազար 357: 2009-ից սկսած հաշվառված անձանց թիվը կայուն աճ է գրանցել`  2014-ին աճելով շուրջ 3 անգամ: Անձանցից 3 հազար 223-ը կաննաբինոիդների խմբի թմրամիջոցներ օգտագործողներն են, 2132 անձ` ափիոնատիպ նյութեր, 2 անձ` կոկաին:

Հաշվառվածների մեջ գերակշռում են 28-49 տարեկան անձինք՝ 70.1 տոկոս, 50-64 տարեկանները կազմում են 17.9 տոկոս, 19-27 տարեկանները 11.3 տոկոս են, 65 տարեկանից բարձր անձինք 0.5 տոկոս են ամբողջի մեջ, մինչև 18 տարեկանը ներառող անձինք 0.1 տոկոս: Կանանց դեպքում  28-49 տարեկանները կազմում են 33 տոկոս, 19-27 տարեկանները` 20 տոկոս, 50-64 տարեկանը ` 43 տոկոս, 64-ից բարձր կանայք` 4 տոկոս: 2014 թվականին թմրամիջոց օգտագործելու կապակցությամբ նարկոլոգիական ծառայությունների կողմից առաջին անգամ հաշվառվել է 545 անձ, որից 17-ը` կին: Նրանց մեջ ևս գերակշռում են 28-49 տարեկանները:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}