Լիլիթ Մկրտչյանը հաղթել է Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում
Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթել է Էլենա Լումինիտային: Մարիա Կուրսովան միավորը կիսել է Նինո Կուրտիձեի հետ, իսկ Մարիա Գևորգյանը և Լիլիթ Գալոյանը պարտություն են կրել:
Այժմ Մարիա Կուրսովան և Լիլիթ Մկրտչյանն ունեն 3-ական միավոր և առաջատարից հետ են մնում մեկ միավորով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան