Հայաստանում այսօրվանից ուժի մեջ է մտնում ԵԽ «Մեդիքրայմ» միջազգային կոնվենցիան
Այսօրվանից՝ 2016թ․-ի հունիսի 1-ից, Հայաստանում ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Մեդիքրայմ (MEDICRIME) միջազգային կոնվենցիան:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել էր 2012թ. սեպտեմբերին, որը վավերացվել է 2016թ․-ի փետրվարի 5-ին։
Մեդիքրայմ կոնվենցիան միջազգային առաջին պայմանագիրն է, որը որպես հանցագործություն է ճանաչում՝
• Կեղծ բժշկական ապրանքների արտադրությունը
• Կեղծ բժշկական ապրանքների մատակարարումը, առաջարկումը և թրաֆիքինգը
• Փաստաթղթերի կեղծումը
• Դեղագործական ապրանքների չարտոնված արտադրությունը կամ մատակարարումը, ինչպես նաև բժշկական սարքավորումների մարկետինգը, որոնք չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին։
Մինչ այժմ Մեդիքրայմ կոնվենցիան ստորագրել են ԵԽ անդամ և ոչ անդամ 20 երկրներ և վավերացրել են միայն 6 երկիր՝ Հայաստանը, Հունգարիան, Մոլդովան, Իսպանիան, Ուկրաինան և Գվինեան։
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով