Քաղաքական 17:14 03/06/2016 Հայաստան

Ռուբեն Մելքոնյան. Գերմանիան միացավ ցեղասպանության հարցը քաղաքական շահի տեսանկյունից արծածող երկրներին

Գերմանիայի դաշնային խորհրդարանը (Բունդեսթագ) նախօրերին 1 դեմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով և ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև: Գերմանիայի օրերսդիր մարմնի այս քայլի նշանակության, շարժառիթների, ինչպես նաև հնարավոր քաղաքական հետևանքների վերաբերյալ  panorama.am-ը զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

panorama.am.-Ինչպե՞ս կմեկնաբանեք Գերմանիայի դաշնային խորհրդարանի որոշումը:
Մելքոնյան.- Կարծում եմ, այս հարցը պետք է դիտարկել ոչ թե ռոմանտիկ-սենտիմենտալ, այլ սառը քաղաքական հաշվարկների հարթության մեջ: Իհարկե, այս բանաձևի ընդունումը շատ դրական և ոգևորիչ քայլ էր: Այս առումով ինձ համար հատկապես կարևոր են բանաձևի ընդունմանը հաջորդած միջազգային քաղաքական արձագանքները:

Հետաքրքրական էր նաև Թուրքիայի ագրեսիվ պահվածքը, որը հերթական անգամ ի ցույց դրեց թուրքական կողմի` միջազգային չափանիշներից հեռու լինելու իրողությունը: Սակայն եթե հարցը դիտարկում ենք սառ քաղաքական հաշվարկների համատեքստում, ապա հստակ է, որ այս քայլը նախևառաջ պետք է դիտարկել Գերմանիայի կողմից որդեգրված քաղաքական գծի շրջանակներում: Անկարայի`օրեցօր աճող հավակնությունների և ագրեսիվ պահվածքի դեմ Բեռլինը, չնայած Գերմանիայում թուրքական հզոր ներկայությանը և 4 միլիոնանոց համայնքին, պետք է որոշակի զսպող քայլեր իրականացներ: Այս զսպող քայլերից մեկն էլ հենց Հայոց Ցեղասպանության փաստի արծարծում էր:

Մյուս կողմից այս քայլը պետք է դիտարկել այս պահին Գերմանիայի և ողջ Եվրոպայի առջև ծառացած փախստականների և, այսօր քաղաքական օրակարգում առկա, մյուս կարևոր հարցերի համատեքստում: Հարկ է արձանագրել, որ Գերմանիան միացավ այն երկրների շարքին, որոնք Հայոց ցեղասպանության հարցը արծարծում են իրենց համար քաղաքական կարևորություն ունեցող շահերի համատեքստում: Սա իր հերթին վկայում է այն մասին, որ Հայոց Ցեղասպանության հարցը դարձել է միջազգային քաղաքական առևտրի առարկա: Ես երբևէ չեմ տեսել, օրինակ,Հոլոքոստի հետ կապված տեղի ունենան նմանատիպ զարգացումներ, թեպետ՝  դա անհերքերի և ապացուցված հանցագործություն է, որի համար տրվել են փոխհատուցումներ: Իր հերթին նախօրեին ընդունված բանաձևում փոխատուցման մասին որևէ խոսք չկար:

Այս առումով, կարծում եմ, պետք է հեռու մնալ ավելորդ ոգևորությունից և հարցը ավելի շատ դիրտարկել, միջազգային մեծ խաղի համատեքստում, որտեղ իհարկե մենք ունեն մեր շահերը, առ այն, որ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը գնալով ավելի մեջ աշխարհագրություն է ձեռք բերում, ինչն իր հերթին գործուն ազդեցություն կունենա ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ու գիտակցման գործընթացի վրա:

panorama.am.-Ընդունված բանաձևով`Գերմանիան ոչ միայն ճանաչում  է Հայոց ցեղասպանությունը, այլ նաև ընդունում է ցեղասպանության իրագործման գործում Գերմանական կայսրության մեղսակցությունը և դերակատարությունը: Ձեր կարծիքով`սույն փաստը,  մասնավորապես՝ «Mitschuld» (մեղսակցություն) եզրույթի կիրառումը ինչո՞վ է պայմանավորված:
Մելքոնյան.- Իհարկե, այս կետը շատ կարևոր է, և կարծում եմ այս ձևակերպումը չէր կարող տեղ չգտնել բանաձևում, քանի որ բոլորին է հայտնի, թե Գերմանական կայսրությունը ինչ մասնակցություն է ունենցել Հայոց ցեղասպանության իրագործմանը և ինչ հարաբերություններ է ունեցել Օսմանյան Կայսրության հետ: Մյուս կողմից, ես վստահ եմ, որ այս ամենը դրական ազդեցություն ունեցավ երկրի վարկանիշի վրա: Գեմանիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն պետությունների շարքում է, որոնք  ի զորու են ընդունել իրենց գործած հանցանքը, ներողություն խնդրել և ապաշխարհել:  Սակայն  ես չեմ կարծում որ այս ձևակերպումը կհանգեցնի ինչ-որ իրավական հետևանքների:

Այն, որ Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը՝ դա քաղաքական, պատմական և բարոյական առումով հետաքրքիր զարգացում է:

Սակայն արդյո՞ք դա ենթադրում է որոշակի փոխհատուցում կամ այլ հետևանքներ: Կարծում եմ, որ` ոչ: Այդուամենայնիվ, այդ ձևակերպումը բանաձևի ամենադրական և կարևոր կողմերից մեկն է, քանի որ, ի վերջո, քաղաքակիրթ Եվրոպայի կարևորագույն պետություններից մեկը հայտարարում է իր հանցակցության մասին, ինչը կարող է հանգեցնել նորանոր զարգացումների: Եթե Հռոմի Պապի` նախորդ տարվա ապրիլի 12-ին մատուցած պատարագը և ելույթը հետաքրքիր զարգացման սկիզբ դարձավ, ապա Գերմանիայի այս խոստովանությունը նույնպես կարող է հետաքրքիր մի գործընթացի սկիզբ դառնալ, քանի որ տարբեր այլ պետություններ նույնպես իրենց հանցակցության բաժինը ունեն Հայոց Ցեղասպանություն իրագործման հարցում:

panorama.am.-Այսինքն, «դոմինոյի էֆեկտով» կարելի է ակնկալել նմանատիպ ա՞յլ զարգացումներ։
Մելքոնյան.- Այդ ձևակերպումը կարծում եմ այդքան էլ նպատակահարմար չէ։ Սակայն այն, որ Գերմանիայի այս որոշումը կարող է շատ հետաքրքիր զարգացումների սկիզբ դառնալ և ազդեցություն ունենալ այլ պետությունների և հասարակությունների հետագա քայլերի վրա՝ անվիճելի է: Այս քայլը, առհասարակ, չափազանց կարևոր է միջազգային հանրության, առավել ևս` շարքային քաղաքացիների ընկալման համար: Եթե Գերմանիայի նման ժողովրդավար, եվրոպական արժեքներին հավատարիմ, ԵՄ լոկոմոտիվ հանդիսացող պետությունը հայտարարում է Ցեղասպանության ճանաչման մասին, խոսում իր պատասխանատվության ընդուման մասին, ապա սա պարզապես չի կարող դրական ազդեցություն չունենալ Հայ դատի իրագործման վրա:

panorama.am.- Ըստ ձեզ, որո՞նք պետք է լինեն հայկական կողմի անելիքները:
Մելքոնյան.- Պաշտոնական արձագանքները, կարծում եմ, համապատասխանում են ընդունված չափանիշներին: Սա վերաբերում է ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ ԱԳՆ արձագանքին: Հարկ է նշել, որ Հայող Ցեղասպանության ճանաչումը մեր արտաքին քաղաքական գերակայություններից մեկն է: Ինչ վերաբերում է բուն անելիքներին, ապա, ապա պետք է էլ ավելի զարգացնել այս ալիքը և, համադրելով Եվրոպական տարբեր պետություններում արդեն իսկ առկա մեր ձեռքբերումները, դրանք ներկայացնել ավելի բարձր հարթակներում:

Մի կողմից՝ Ֆրանսիայի, մյուս կողմից` Գերմանիայի, դրան գումարած՝ Հռոմի Պապի դիրքորոշումները այս հարցում կարելի է ներկայացնել որպես Հայոց Ցեղասպանության հարցում քաղաքակիրթ Եվրոպայի ընդհանրական կարծիք:

Կարծում եմ, այստեղ մեր հետագա քայլերի թիրախը կարող է դառնալ Մեծ Բրիտանիան, որը լինելով այդ բարձր արժեքների կրողը, ամեն կերպ խուսափում է այս հարցով հստակ գնահատական արտահայտելուց: Չպետք է նաև մոռանալ, որ Մեծ Բրիտանիան նույնպես որոշակի կապեր է ունեցել Օսմանյան Կայսրության հետ: Կարծում եմ, մենք այս հարցում պետք է ցուցաբերենք առավելագույն զսպվածություն, որպեսզի հերթական անգամ չբախվենք բարոյական հաղթանակի բարդույթին:

Պետք է հետ կանգնել զգացական մոտեցումներից և կանգնել իրավական, պահանջատիրական հողի վրա, այնպես, ինչպես դա անում է հրեա ազգը և Իսրայել պետությունը` Հոլոքոստի պարագայում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:54
Փողոցում նաև զոհվածների մայրերն են, նրանց պարտավոր է հարգել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Լուսինե Թովմասյանը
Հանրային ՀԸ հաղորդավարուհի, վերջին շրջանում տիկտոկյան և ինստագրամյան մոդել Լուսինե Թովմասյանը կարող է  քաղաքական հայացքներ ունենալ, կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:46
«Միրացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին»․ Երևանում և մարզերում դասադուլներ են
«Միրացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին» խորագրով այսօր Երևանի և մարզերի մի շարք բուհերում և դպրոցներում դասադուլներ են։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք նման բան․ Վրթանեսյան
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խղճի բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց...
Աղբյուր` Panorama.am
18:09
7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից
Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։  «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Տիգրան Աբրահամյան. Մի բան պարզ է՝ դատավորը գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ոստիկանությունն անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից. Ահազանգ
Լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգում է. «Ոտիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից։ Երեխաներն ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
17:20
Լավ էլի, թարգեք, այնքան զզվելի է. Լուսինե Թովմասյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին
Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին դուր չի եկել լրագրողի հարցը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև. Վահե Սարգսյան
Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը, դիմելով ԳԱԱ ղեկավարությանը,  գրում է. «Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Սաղաթելյանը և Սամսոնյանը բոլոր կետերով համապատասխանում են ԵԽԽՎ-ի սահմանած «Քաղբանտարկյալի» չափորոշիչներին. Մելոյան
«Այսօր ունենք իրավիճակ, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, վառ ընդդիմադիր գործիչներ են, մարդիկ ովքեր փոդքասթ էին ստեղծել և բացի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ռուբեն Մելիքյան. Ինձ հետ կապվեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր, Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
17:01
Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը
Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
16:55
Իմ հորդորն է վստահել Սրբազանին, համբերատար գնալ դեպի հաղթանակ. Արմեն Հյուսնուց
«Սա իսկապես համազգային, վերկուսակացական շարժում է։ Այն ենթադրում է  դանդաղ,  բայց վստահ առաջընթաց»,- Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. ՀԺՄ-ն կոչով դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, ՔԿ-ին
Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին՝ կոչ անելով վե՛րջ տալ երկակի ստանդարտների կիրառման...
Աղբյուր` Panorama.am
16:40
Դավիթ Ֆիդանյան. Փաշինյանական հանցախումբը չի կարող Հայաստանում լռեցնել ազատ խոսքը
«Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են ընդամենն այն բանի համար, որ «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:19
Բագրատ Սրբազանը չկարողացավ մուտք գործել ԱԺ
ԳԱԱ-ում հանդիպումից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը որոշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ռուբեն Մելիքյան. Դատավորն ասաց՝ մի բաժակ ջրի մի կումը ես խմել եմ
Երևանի քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի՝ ինքնաբացարկի որոշմանը քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը դժվարանում է...
Աղբյուր` Panorama.am
16:07
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Միջոցառմանը Բանկի մասնակցության ձևաչափի, սոցիալապես պատասխանատու ֆինանսավորման ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
16:05
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի կոչին հետևելով՝ քաղաքացիները շրջաններում փակել են ճանապարհներ։ Քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
15:49
Արսեն Բաբայան. Շատ ափսոսում եմ դատավոր Ոսկանյանի որոշման համար
«Վազգեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի նկատմամաբ ողջ հետապնդումները միայն ու միայն քաղաքական բնույթ ունեն»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
15:45
Դատավորն ինքնաբացարկ հայտնեց. Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով նիստն ավարտվեց
«Աջափնյակ-1» նստավայրում քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումներին դատավոր Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
15:37
Երգիչ Արթուր Իսպիրյանն այլևս Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ չէ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ ԿԸՀ հաղորդմամբ, նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ի՞նչ է խնդրել Փաշինյանը Պուտինին. Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մայիսի 8-ին Մոսկվայում  ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եթե Սբ. Եկեղեցու կողմից հնչեցվում է մտահոգություն՝ ուղղված իշխանությանը, այն երբեք չի գալիս հարվածելու պետությանը. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Իր ողջ պատմության ընթացքում Հայոց Եկեղեցին միմիայն փայփայել ու պաշտպանել է, իր ամենայն կարելին ի սպաս է դրել հանուն Հայոց պետության»
Աղբյուր` Panorama.am
15:23
Նաիրա Զոհրաբյան. Նարեկն ու Վազգենը կալանավորվել են հենց այսօրվա համար
«Անասնական պանիկա է երկու ճամբարում։ Ադրբեջանական պաշտոնական հեռուստաընկերությունը հայտնում է՝ Հայաստանում իրավիճակը կրիտիկական է։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Ազատություն քաղբանտարկյալներին. Ակցիա դատարանի բակում. ՈՒՂԻՂ
Քիչ անց Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կմեկնարկեն  քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am
14:48
Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև կարկուտ, քամու ուժգնացում
Երևանում մայիսի 13-ի ցերեկը, 14-16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 17-ի երեկոյան ժամերին, 18-ի գիշերը հնարավոր է անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
14:22
Տեսեք` ուր հասանք, որ մեր թշնամիները մեզ թելադրեն` ինչպես վարվենք մեր խորհրանիշների հետ. Աշոտ Մելքոնյան
«Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտն այն հաստատությունն է, որ  միշտ քաղաքացիական նկարագիր ունեցող մարդկանցով է...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հայաստանի դիվանագիտության պատմության մեջ երբևէ այդպիսի խայտառակ դրվագ տեղի չի ունեցել. Բագրատ Սրբազան
«Դիվանագիտության մասին, որ խոսում են, թող հիշեն 2023 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ում տեղի ունեցող անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Արարատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}