Հալեպում ահաբեկիչների թիրախն է դարձել Սըլեյմանիյեի շրջանը
Հալեպի Սուլէիմանիէյի շրջանը երեկ ծանր հրթիռակոծության է ենթարկվել: Հրթիռակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել Վեէնեէզուելա թաղամասում:«Արևելք»-ի հաղորդմամբ, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 16 քաղաքացի:
Աղբյուրը նաև նշում է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Դեյր էզ-Զորում ընթացող մարտերի ընթացքում զոհվել է հայազգի զինծառայող Ջորջ Ասսալը:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները
Հարակից հրապարակումներ`
- Նոր Գյուղ թաղամասի նոր հրթիռակոծությունը վնասներ է պատճառել տեղի հայերին
- Ռմբակոծության հետևանքով Հալեպում ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել
- Հալեպում Նոր Գյուղ թաղամասի երեկվա ուժգին հրթիռակոծությունը կապում են Բունդեսթագի որոշման հետ
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում 4 հայ երիտասարդներ են զոհվել. «Արևելք»