Մշակույթ 09:04 06/06/2016 Հայաստան

Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

ՀԽՍՀ, ՎԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս,  հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Արամ Խաչատրյանը 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից է: Նա մեծ ազդեցություն է թողել հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ասպարեզ դուրս բերել հայ ազգային երաժշտարվեստը:

1903 թ.  հենց այս օրը Թբիլիսիում ծնվել է Արամ Խարատրյանը: Ապագա կոմպոզիտորը նախ ուսանել է Ա. Արղության-Դոլգորուկովայի վարժարանում, 10 տարեկանում ընդունվել է Թիֆլիսի առևտրական տեխնիկումը, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագել: 1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տարել է Մոսկվա` ուսում ստանալու: Այստեղ իսկական արվեստին հաղորդակցվելու մեծ հնարավորությունները, ինչպես նաև շրջապատողների պնդումները` լրջորեն երաժշտությամբ զբաղվելու, տարել են նրան Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվել է ստեղծագործական դասարան: Այստեղ նա գրել է մի շարք գործիքային պիեսներ, որոնցում արդեն իսկ ակնհայտ էր նրա ստեղծագործական անհատականությունը: Միաժամանակ երիտասարդ Խաչատրյանը ակտիվ գործունեություն է ծավալել Մոսկվայում Հայաստանի կուլտուրայի տանը, որտեղ նա ծանոթացել է շատ հայ արվեստագետների հետ, խորացել են նրա պատկերացումները հայկական ժողովրդական արվեստի մասին, նաև գրել է  երաժշտություն Հայկական դրամատիկական ստուդիայի ներկայացումների համար /«Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», «Խաթաբալա» և այլն/:

1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտել է Գնեսինների ուսումնարանը և ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը: Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրել է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն», «Պարային սյուիտը», «Տոկատը» և այլ գործեր: Ուսման տարիներին գրված ստեղծագործությունները անմիջապես հրատարակվել են, կատարվել` ազդարարելով երիտասարդ կոմպոզիտորի մուտքը երաժշտության աշխարհ: Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրյանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին: Առաջին անգամ Սիմֆոնիան կատարվել է գերմանացի անվանի դիրիժոր Էուգեն Սենկարի ղեկավարությամբ: Առաջին սիմֆոնիան մասնագետների գնահատմամբ Խորհրդային սիմֆոնիզմի նշանակալի երևույթներից էր: Ա. Խաչատրյանը շարունակել է ուսումը ասպիրանտուրայում, կրկին` Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ և ավարտել է այն իր մի նոր խոշոր կտավի գործով` Դաշնամուրի կոնցերտով: Կոմպոզիտորը այն նվիրել է առաջին կատարողին` Լև Օբորինին: Կոնցերտը շատ արագ իր հաստատուն տեղն է գտել խորհրդային և արտասահմանյան լավագույն դաշնակահարների երկացանկում: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացել է իր առաջին Պետական մրցանակը:

«Արտասահմանում մեծ ճանաչման համար պարտական եմ Արամ Խաչատրյանին ու նրա ջութակի կոնցերտին: Այդ ստեղծագործությամբ ինձ ջերմ ու գրկաբաց ընդունում էին անգամ այնտեղ, որտեղ նախկինում բախտ չէի ունեցել ելույթ ունենալ»,- ասել է համաշխարհային ջութակահար Դավիթ Օսյտրախը: 

1941 թվականին ստեղծվել է Լերմոնտովի « Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնվել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայանե» բալետը /1939 թվականին գրված «Երջանկություն» բալետի նորացված տարբերակը/, որը հենց պատերազմի թեժ օրերին բեմադրվել է Պերմ քաղաք էվակուացված Լենինգրադի Ա. Մ. Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնի կողմից: 1943 թ-ին ծնվել է Երկրորդ սիմֆոնիան: «Գայանե» բալետի և Երկրորդ սիմֆոնիայի համար նույնպես կոմպոզիտորին շնորհվել են Պետական մրցանակներ:

1944 թ-ին նա գրել է Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:

Հետպատերազմյան տարիները նույնպես նշանավորվել են Ա. Խաչատրյանի ստեղծագործական խոշոր նվաճումներով: Սակայն 1948 թվականի փետրվարին Ա. Խաչատրյանի համար խիստ անցանկալի ու տհաճ օրեր են սկսվել: Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի որոշմամբ Ա. Խաչատրյանը, Դմ. Շոստակովիչի, Ս. Պրոկոֆևի, Ն. Մյասկովսկու և այլ առաջատար կոմպոզիտորների շարքում, մեղադրվել է «հակաժողովրդական, ֆորմալիստական» ուղղությանը պատկանելու մեջ: Այդ ժամանակ Ա. Խաչատրյանը մխիթարություն է գտել հայրենի երկրում` Հայաստանում, այցելելով նրա քաղաքները, գյուղերը հեռավոր շրջանները` ավելի խորը ուսումնասիրելու իր ժողովրդի երաժշտական ավանդույթները: Շուտով Կենտկոմը հայտարարել է, որ 1948 թ-ի որոշումը եղել է հապճեպ և անարդար: Կարճատև հիասթափությունից հետո Ա. Խաչատրյանի ստեղծագործական կյանքում նորից սկսվել են վերելքի տարիներ:

«Խաչատրյանը երևան բերեց էներգիայով, խառնվածքով, հզորությամբ, ռիթմերի բազմազանությամբ, գույների առատությամբ լի նոր հնչյուններ, որոնք բնորոշ էին իր տաղանդին: Երաժշտության մեջ նա պահպանել է հարավի ամբողջ ջերմությունը: Խաչատրյանի գործերը զարմանալիորեն բալետային են և շուտ են մերվում պարին: Դրանք կայծակնային արագությամբ նորանոր պլաստիկ շարժումներ ու կերպարներ են ստեղծում, հուշում ու ներշնչում: Նման ձիրք քչերն ունեն, ոչ բոլորն են կարողանում այսպես կոչված պլաստիկ երաժշտություն ստեղծել»,-ասել է բելետմեյստեր և պարուսույց Յուրի Գրիգարովիչը: 

1959 թ-ին «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվել է Լենինյան մրցանակ: «Գայանե» և «Սպարտակ» բալետները մինչ այսօր շարունակում են իրենց հաղթարշավը աշխարհի բեմերում:

«...Արամ Խաչատրյանի «Սպարտակը» խորհրդային և համաշխարհային երաժշտության մեծ հաղթանակն է»,- ասել է  խորհրդային կոմպոզիտոր և երաժշտական-հասարակական գործիչ Գեորգի Սվիրիդովը: 

Երկար տարիներ Ա. Խաչատրյանը դասավանդել է Գնեսինների անվ. ինստիտում և Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր: Խաչատրյանի աշակերտներից շատերը դարձել են շնորհալի կոմպոզիտորներ` Էդ. Հովհաննիսյան, Էդ. Խաղագործյան, Ստ. Շաքարյան, Մ. Տարիվերդիև, Կ. Վոլկով, Մ. Մինկով, Ա. Էշպայ, Ռ. Բոյկո, Ա. Վիերու /Ռումինիա/, Ն. Թերահարա /Ճապոնիա/, Մարտին Խորխե Լոպես /Կուբա/, Ն. Գաբունիա /Վրաստան/ և շատ ուրիշներ: Խորհրդային երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Խաչատրյանին շնորհվել են Սոցիալիստական աշխատանքի հերոսի, ԽՍՀՄ, Հայաստանի և միութենական հանրապետությունների ժողովրդական արտիստի, արվեստի վաստակավոր գործչի, Լենինյան և 5 Պետական մրցանակների դափնեկրի կոչումներ, մեդալներ, շքանշաններ:

Նրա 3 սիմֆոնիաները, 3 կոնցերտներն ու Կոնցերտ ռապսոդիաները, բալետները, այլ սիմֆոնիկ գործերը, ստեղծագործությունները մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային և վոկալ ստեղծագործությունները, դրամատիկական ներկայացումների և 17 կինոֆիլմերի համար գրված երաժշտությունը /այդ թվում` հայկական «Պեպո» և «Զանգեզուր» ֆիլմերը/ գրավում են մեծ լսարաններ գրեթե բոլոր մայրցամաքներում: 

Որպես կոմպոզիտոր և նվագավար Արամ Խաչատրյանը հեղինակային համերգներով հանդես է եկել ավելի քան 50 երկրներում. Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Եգիպտոս, Հունաստան, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ֆինլադիա, Իրան, Շվեդիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, Մեքսիկա, Լատինական Ամերիկայի երկրներ և այլն:

Ա. Խաչատրյանն ընտրվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի, Մեքսիկայի կոնսերվատորիայի, Գերմանիայի և Հունաստանի արվեստի ակադեմիաների պատվավոր պրոֆեսոր:

Նրա ստեղծագործությունները կատարել և կատարում են համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ, ձայնագրվում են աշխարհի առաջատար ստուդիաներում, հրատարակվում են առաջատար հրատարակչություններում: Արամ Խաչատրյանի գործունեությունը հսկայական նշանակություն է ունեցել ժամանակակից երաժշտարվեստի և հատկապես հայ նոր կոմպոզիտորական դպրոցի զարգացման գործում:

«Ես չեմ հասկանում, թե ինչպես են ժամանակակից կոմպոզիտորները կարողանում մեկուսացնել իրենց կյանքից և չեն ցանկանում աշխատել հասարակության շրջանակում: Ինչքան շատ լինեն կյանքի հետ շփումից եկող տպավորություններ, այնքան շատ և լավ կլինեն ստեղծագործ մտքերը»,- ասել է Արամ Խաչատրյանը:

Արամ Խաչատրյանն իր մահկանացուն կնքել է 1978 թվականի մայիսի 1-ին` 75-ամյակի հոբելյանի շեմին: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում: 

Կենսագրական տվյալները և լուսանկարները՝ akhachaturianmuseum.am կայքից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}