Տիգրան Բարիկյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
Ֆրանսիայի Անսե քաղաքում կայացել է բայդարկա և կանոե թիավարության «Մեծ նավակ» պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ մարզիկները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Մեկտեղանոց բայդարկա թիավարության 17.5 կմ տարածությունում մրցաշարի չեմպիոն է դարձել Տիգրան Բարիկյանը, երկրորդ տեղում է Տիգրան Շահվերդյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի մասնակիցը: Մրցաշարին մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը