Հատուկ ծառայությունները զգուշացնում են. Բելգիայում և Ֆրանսիայում ահաբեկչական գործողություններ են պատրաստվում
Բելգիական հատուկ ծառայությունները զգուշացնում են, որ Սիրիայից դեպի Եվրոպա են ուղարկվել «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումներ, որոնք պլանավորում են ահաբեկչական գործողություններ իրականացնել Բելգիայում և Ֆրանսիայում: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է La Derniere Heure թերթը, որը և հրապարակել է հատուկ ծառայությունների տարածած հաղորդագրությունը՝ ուղղված բոլոր իրավապահ մարմիններին:
««Իսլամական պետության» գրոհայինները լքել են Սիրիան շաբաթ ու կես առաջ, որպեսզի առանց փաստաթղթերի Թուրքիայով կամ Հունաստանով մուտք գործեն Եվրոպա: Հնարավոր է, որ նրանք բաժանվեն երկու մասի, որոնց մի մասը կուղևորվի Բելգիա, իսկ մյուս մասը՝ Ֆրանիսա, որպեսզի իրականացնեն հարձակումներ փոքր խմբերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հետախուզական տվյալների համաձայն նրանք կարող են ստանալ անհրաժեշտ սպառազինությունը, որոնց գործողությունների հետևանքները կլինեն անխուսափելի:
Ահաբեկչության հավանական լինելու վերաբերյալ նաև հայտարարություն է արել Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը (Thomas de Maiziere) գերմանական «Rheinische Post» թերթին տված հարցազրույցում: Հայտնում է «Դոյչէ վելլե»-ն:
Նախարարը կոչ է արել երկրի բնակչությանը լինել զգոն ահաբեկչական գործողությունների վտանգի կապակցությամբ:
«Այժմ մենք պետք է պատրաստվենք ոչ միայն մասնակի ահաբեկչությունների, այլ այնպիսի հարձակումների, որոնք եղան Ֆրանսիայում, ինչպես նաև այնպիսի ահաբեկչությունների, որոնք միջագային մակարդակի համակարգվածություն ունեն և մեկ սցենարով չէ որ իրականացվում են: Բնակչությունը պետք է լինի առավելագույնս զգոն, քանզի խոսքը գնում է ընտանիքի անդամների և հարևանների կամ ընկերների անվտանգության մասին»,- նշել է Գերմանիայի ՆԳ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները