Մշակույթ 16:52 15/06/2016 Հայաստան

Երվանդ Քոչարի ծննդյան օրն է

«Ոչ, ոչ և հազար անգամ ոչ, Երվանդ Քոչարին չի կարելի սովորական նկարիչ համարել, հանրածանոթ բնութագրումներն ու մակդիրներն այս դեպքում անիմաստ են: Ինչպես բնորոշել նրան՝ հզո՞ր, թե՞ հանճարեղ. այս երկու գնահատականների միջև թերևս կարելի է տատանվել, չնայած ես հակված եմ երկրորդին...»,- ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի մասին ասել է ֆրանսիացի  արվեստի պատմաբան Անդրե Պասկալ Լևիսը: 

Նա հայ  քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից: 

Այսօր հանճարեղ քանդակագործ Երվանդ Քոչարի (իսկական ազգանունը՝ Քոչարյան) ծննդյան օրն է. 1899 թ., հունիսի 15, Թիֆլիս: 1918 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1915–18 թթ-ին միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում (դասատու՝ Եղիշե Թադևոսյան), 1918–19 թթ-ին՝ Մոսկվայի Ազատ գեղարվեստի արվեստանոցների վերջին կուրսում (ղեկավար՝ Պյոտր Կոնչալովսկի):

1919 թ-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում, 1921 թ-ին՝ բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում: 1918–22 թթ-ին ստեղծել է գույնի նուրբ զգացողությամբ, հոգեբանական խնդիրներ արծարծող, ջերմ ու հուզական կտավներ («Կշռաքարերով նատյուրմորտ», 1918 թ., «Ջութակ», 1919 թ., «Նկարչի մոր դիմանկարը», 1919 թ., «Ըմպանակով կինը», 1920 թ., և այլն), որոնցով դրսևորվել են Քոչարի արվեստին բնորոշ ռացիոնալիզմը, սիմվոլիստական մտածելակերպն ու ձգտումը պլաստիկ ծավալային ձևին:

1922 թ-ին եղել է Կոստանդնուպոլսում, Վենետիկում (դիմաքանդակների համար արժանացել է արծաթե մեդալի), ապա՝ Ֆլորենցիայում, Հռոմում, 1923 թ-ից՝ Փարիզում, որտեղ ստեղծագործել է և ցուցադրվել նշանավոր սալոններում: Այդ շրջանի գործերում («Ղազարոսի հարությունը», 1923 թ., «Տեսիլք», 1924 թ., «Սրճարան», 1925 թ., «Պտուղներով հուրին», 1926 թ., և այլն) նկատելի է ժամանակակից հոսանքների և ձևերի համադրումը, որի հանրագումարը «Ընտանիք-սերունդներ» (1925 թ.) կտավն է:

Քոչարն այդ շրջանում ստեղծել է նկարչության նոր տեսակի՝ եռաչափ (տարածական) երկ (1926 թ.). մեկ կտավի փոխարեն նկարել է նույն առանցքով միմյանց զոդված թիթեղներին: 

«Քոչարի տարածական նկարչությունն արդի արվեստի նվաճումներից է, նշանակալի այնքան, որքան Բրանկուզիի անեղծ ձևերը, Պիկասսոյի և Բրաքի կառուցվածքները...   Տարածական նկարչութունը խարխլեց արձանագործության և հարթանկարչության շրջանակը: Այն բարեփոխեց տեսողական օրենքները՝ մի երրորդ ուղի բացելով նկարիչների ու քանդակագործների առջև: Եկել է ժամանակը հատուցելու Քոչար արարչագործի պատվո վճարը, որին նա արժանի է իրավամբ»,- ասել է ֆրանսիացի արվեստաբան Վալդեմար Ժորժը: 

1935 թ-ին մասնակցել է Պրահայում, Բռնոյում, Բրատիսլավայում, Նյու Յորքում և Բրյուսելում, 1936 թ-ին՝ Լոնդոնում կազմակերպված ֆրանսիացի նկարիչների ցուցահանդեսներին:

1936 թ-ից ապրել և ստեղծագործել է Երևանում, մասնակցել տեղի և միութենական ցուցահանդեսների: Ե. Քոչարի վերադարձը Երևան  դարձել է շրջադարձային արվեստագետի կյանքի և ստեղծագործության հետագա ընթացքի համար, քանի որ բռնապետական հասարակարգի պայմաններում Քոչարի առաջադեմ և նորարարական արվեստն ընդունվել է որպես «հակախորհրդային և հակահեղափոխական»: Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965 թ.։

Քոչարը 1955 թ-ին կերտել է «Զվարթնոցի արծիվը» մոնումենտալ ուղենշան-կոթողը (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան): Նրա «Սասունցի Դավիթ» (1959 թ., ճարտարապետ` Միքայել Մազմանյան, Երևան, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1967 թ.) արձանը դարձել է հայկական ոգու խորհրդանիշ. ձիարձանի ոճավորված ցայտուն ծավալաձևերն ստեղծում են լուսաստվերային հարուստ խաղ, ընդգծում ձիու և հեծյալի անկասելի թռիչքը պայմանավորող հոգեկան ծայրահեղ լարումը:

 «Այն, ինչ տեսաք արվեստանոցում, ես ինքս եմ անում: Իսկ սա (Սասունցի Դավթի արձանը)՝ Կեսարի համար է: Սակայն Կեսարին ես վճարում եմ մաքուր ոսկով»,- ասել է Քոչարը: 

1975 թ. ստեղծել է «Վարդան Մամիկոնյան» արձանը ( ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան):

Մոմաներկի գյուտի համար Քոչարին տրվել է հեղինակային վկայագիր (1948 թ.). այդ տեխնիկայով է ստեղծել «Աղջկա դիմանկարը» (1945 թ.), «Մանիկի դիմանկարը», «Կոմիտաս» (երկուսն էլ՝ 1946 թ.) և այլ գործեր: Թեմատիկ կոմպոզիցիաներից հայտնի են «Դոն Կիխոտ» (1951 թ.), «Նիզամին որդու հետ» (1953 թ.), «Մեխլու վարդապետի ապստամբությունը» (1955 թ.) գրաֆիկական գործերը և «Պատերազմի արհավիրքը» (1962 թ.) գեղանկարը:
Քոչարը ձևավորել է Ալեքսանդր Պուշկինի «Քարե հյուր», Կառլո Գոլդոնիի «Բամբասանք և սեր» (երկուսն էլ՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն), Իմրե Կալմանի «Կրկեսի իշխանուհին» (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն) պիեսների բեմադրությունները:
Քոչարի գործերից պահվում են ՀՀ, ԱՊՀ և Եվրոպայի երկրների թանգարաններում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965, 1971 և 1978 թթ.), Մոսկվայում (1973 թ.), Բաքվում ու Թբիլիսիում (1974 թ.), գործերի հավաքածուների ցուցադրումներ՝ Փարիզում (1945 և 1966 թթ.):
2007 թ-ին Երևանում լույս է տեսել նրա «Ես և Դուք» գիրքը:

Երվանդ Քոչարը վախճանվել է 1979 թվականին Երևանում։

«Արվեստը մի խորհուրդ է, և արվեստագետը՝ նրա քուրմը... Ամեն մի մտադրություն՝ արվեստը ծառայեցնել այլ նպատակի, սրբապղծություն է, քանզի սիրո մեջ ամենը, ինչ սիրուց բացի որևէ ուրիշ նպատակ է հետապնդում, անբարոյականություն է...»,- ասել է Երվանդ Քոչարը: 

«Թանկագի՛ն հայրենակիցներ, թեպետ ծովեր և լեռներ են մեր միջև, սակայն ոչ մի անդունդ ու անջրպետ չի կարող մեզ բաժանել, քանզի մենք կապված ենք առհավետ մեր սրտով և արյունով...
...Շուտով կծագի հայի արշալույսը, և շուտով մենք բոլորս՝ իբրև արյունակից, կհավաքվենք մեր մեծ տան մեջ՝ Մասիսի շուրջը՝ իբրև համերաշխ և միասնական հայ ընտանիք: Ապրենք այդ գեղեցիկ և լուսավոր հույսով ու հավատանք»:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}