«Բորուսիան» Մխիթարյանին փոխարինո՞ղ է գտել
Դորտմունդի «Բորուսիայի» ներկայացուցիչները բանակցություններ են վարում անգլիական «Վոլսբուրգի» հետ` թիմի կիսապաշտպան Անդրե Շյուրլեին ձեռք բերելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Նշվում է, որ գերմանական ակումբը ցանկանում է հարձակվողական ոճի նոր կիսապաշտպան գտնել, քանի որ հնարավոր է համարում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանկունյանցիները հայ ֆուտբոլիստի համար պատրաստ են վճարել 25 մլն եվրո, սակայն դորտունդյան թիմի ղեկավարությունը պահանջում է 15 մլն եվրո ավելին:
Հավելենք, որ Շյուրլեն ավարտված մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի 29 հանդիպման` դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը