Մշակույթ 17:18 21/06/2016 Հայաստան

Կայացավ Վարդան Դևրիկյանի «Հայ ուխտավորները Հռոմում» գրքի շնորհանդեսը

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Վարդան Դևրիկյանը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցի առիթով գրել է «Հայ ուխտավորները Հռոմում»  («Armenian pilgrims in Rome») անգլալեզու գիրքը, որի շնորհանդեսը կայացավ այսօր «Հայ գիրք» գրախանութում:

Գիրքը հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի  Երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում «Գիտական կամուրջներ» ՀԿ-ի կողմից:

«Գրքում, հենվելով հայ պատմագիրների վկայությունների, հայկական միջնադարյան ձեռագրերի, եվրոպական աղբյուների վրա, ներկայացրել եմ հայկական ուխտագնացությունը Հռոմ դասական միջնադարում՝ մինչև 17-րդ դար: Նշել եմ, որ 16-17-րդ դարերում այդ ուխտագնացություններն ուղեկցվել են հայկական տպագրությամբ: Հռոմ գնացած հայ ուխտավորներից Հակոբ Մեղապարտը, Աբգար դպիր Թոխաթեցին զբաղվել էին թե հայ ազատագրական ծրագրերով, թե հայկական տպագրությամբ, թե իրենց խոնարհում էին բերել Հռոմի սրբավայրերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Դևրիկյանը:

Քրիստոնեության  շրջանում առաջին հայ ուխտավորի՝ Հռոմ այցելության մասին հիշատակվում է Հռոմում գտնվող 370 թվականի մի տապանաքարի վրա, որտեղ նշված է, որ ուխտավորաբար այդ հայը եկել է, մահացել, թաղվել այդտեղ: Հաջորդն արդեն հիշատակվում է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքում, երբ պատմիչն ասում է, որ Ալեքսանդրիայից գնացել են Հռոմ, խոնարհումը բերել Հռոմի սրբավայրերին:

Գրքի վերջին  բաժնում ներկայացված են Հռոմում եղած հայկական հյուրատները:

«Միջնադարում եվրոպական ուխտավայրերի ճանապարհներին բազմաթիվ հայկական ուխտատներ կային: Ընդհանրապես, կային ուխտատներ, որտեղ բոլոր ժողովուրդների ներկայացուցիչները մնում էին: Հայերն ունեին իրենց առանձին ուխտատները:  Զարմանալի երևույթ էր»,- նշեց գրքի հեղինակը:

Վ.Դևրիկյանի խոսքով, գրքում ցույց է տալիս, որ չնայած պատմաքաղաքական ծանր իրավիճակներին, Հայաստանը մշտապես մաս է կազմել ընդհանուր եվրոպական, քրիստոնեական մշակույթի, քաղաքակրթության, ինչքան էլ տրորված, չզմված, հալածված է եղել, հայ միտքը, մշակույթը միշտ համաքայլ է գնացել ժամանակակից եվրոպական մտքի հետ:

Ըստ նրա, նման աշխատությունները հետաքրքիր են նաև Եվրոպայի համար, որովհետև կան նկարագրություններ, որոնք պատմական սկզբնաղբյուրների արժեք ունեն, հետաքրքիր փաստեր է ներկայացնում Եվրոպայի տվյալ քաղաքի, սրբավայրի, վանքի  պատմության մասին:

«Համակարգված ձևով  ներկայացնելով այդ ամենը՝ ցույց կտանք Եվրոպայի հայկական ընկալումը, հայերի կերպարի ընկալումը Եվրոպայում, որն ունի թե մշակութային առումով կարևորություն, թե արտաքին քաղաքականության համար որոշակի դրական նախանշաններ կլինի»,- ասաց Վ.Դևրիկյանը:

Գրքի հեղինակը ներողություն խնդրեց ընթերցողից, որ գիրքն անգլալեզու է: Նա նշեց, որ իր առաջին գիրքն է, որի առաջին տարբերակը հայալեզու չէ:

«Հռոմի  Պապի հետ մեծ թվով հյուրեր են գալու Հայաստան: Դրա համար հարմար գտանք, որ լինի անգլերեն, եկողներին որոշակի տեղեկատվություն կփոխանցի հայ-հռոմեական հարաբերությունների, նաև հայ ուխտավորների՝ Հռոմ  այցերի մասին: Իմ բարոյական պարտքը կլինի, եթե նույնիսկ հովանավոր էլ չգտնեմ,  տպել նաև հայերեն»,- ասաց նա:

Իսկ մինչ այդ՝ վաղվանից գրքի հայալեզու տարբերակը կլինի granish.org  կայքում:

Գիրքը տպվել է 500 օրինակով, բաժանվելու է Պապի հետ Հայաստան ժամանած հյուրերին, լրագրողներին: Գրքի թարգմանիչն է Գայանե Ալեքսանյանը, խմբագիրը՝ Գոհար Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն եռօրյա այցը կմեկնարկի ս.թ. հունիսի 24-ին: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:54
ՊԵԿ-ն ավտոգազալցավորման գործունեություն իրականացնողներին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները
71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են ստուգումներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Աղբյուր` Panorama.am
20:41
Դավիթ Սանասարյան. Իմ դեմ իրականացվողը շինծու է
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն արձագանքել է ԱԱԾ-ի կողմից իրեն առաջադրված մեղադրանքին, այն որակելով շինծու։...
Աղբյուր` Panorama.am
20:30
Արաբագետ. Նոր ուշագրավ նրբություններ Իրանի սիրիական քաղաքականության համատեքստում
Արաբագետ Արմեն Պետրոսյանը համարում է, որ հետաքրքիր զարգացումներ են ուրվագծվում սիրիական հակամարտության կարգավորման գործընթացի ստվերային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
20:21
2018-ին Թուրքիայում բնակվող միլիոնատերերի 10%-ը լքել է երկիրը
Թուրքիայում շարունակվում է միլիոնատերների արտագաղթը երկրից։ Ըստ «AfrAsia Bank Limited» բանկի զեկույցի՝ 2018թ․ Թուրքիայում ապրող...
Աղբյուր` Panorama.am
20:20
Փաշինյանի մամուլի խոսնակ. ԱԱԾ-ն վարչապետին ենթակա կառույց է
«Ես կարող եմ մի բան ասել՝ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա կառույց է»,-Panorama.am-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնալ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
20:16
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին:...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ս. Գայանե վանքում կատարվել է Ոտնլվայի արարողությունը
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակել է Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սիմոն Մարտիրոսյանը ևս խաղալիքներ է փոխանցել Հալեպի հայ համայնքի երեխաներին
Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ...
Աղբյուր` Panorama.am
19:56
Ավագ ուրբաթն աշխատանքային է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների համար
Այս տարի Ավագ ուրբաթը նշվում է ապրիլի 19-ին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության համար Ավագ ուրբաթն ավանդաբար ոչ աշխատանքային է՝...
Աղբյուր` Panorama.am
19:51
Սիրիացի նախարար. Երկրում պատերազմը մոտ է ավարտին
Ալ-Հալիլի խոսքով, Սիրիայի տնտեսությանը հասցվել է մեծ հարված, որի նպատակն էր երկրում ապրուստի ողջ միջոցների ոչնչացումը։
Աղբյուր` Panorama.am
19:49
Ռոբերտ Քոչարյան. Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Փաշինյանի ոչ թե ելույթներին, այլ գործողություններին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի   «Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը սպառնալիք օրենքի գերակայությանը» վերնագրով հոդված է...
Աղբյուր` Panorama.am
19:41
Պետական բյուջեի միջոցներով Սամցխե-Ջավախքի 5 շրջանում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում
Նախագծերից մեկով Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի սահման) ճանապարհի 98-112 կմ վերանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 13,808,0 լարի:
Աղբյուր` Panorama.am
19:32
Կաննի փառատոնում մրցելու է 19 ֆիլմ
Կաննի կինոփառատոնը հայատարարել է այս տարվա ծրագիրը։ Մրցութային ծրագրում ընդգրվել է 19 ֆիլմ, այդ թվում Պեդոր Ալմադովարի, Քսավյե Դոլանի, Դարդեն...
Աղբյուր` Panorama.am
19:24
Կարեն Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել Լա Ռոդա մրցաշարում
Իսպանիայում մեկնարկել է Լա Ռոդա միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 16 երկրի 256 շախմատիստ, այդ թվում՝ 13 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը...
Աղբյուր` Panorama.am
19:21
ԱԱԾ. Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
Որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:
Աղբյուր` Panorama.am
19:12
Մեղրոիի տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ կկիրառվի 50 տոկոս զեղչ
Կառավարության որոշմամբ  ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2018 թ. համար...
Աղբյուր` Panorama.am
19:02
ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է 10.000 եվրո փոխհատուցում վճարել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային պարտավորեցրել է վճարել 10.000 եվրո փոխհատուցում Թուրքիայի սահմանադրական դատարանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
18:51
ԲԽ-ի 28-րդ տուր. որակազրկված ֆուտբոլիստները
ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Բարձրագույն խմբի առաջնության յուրաքանչյուր տուրից առաջ ներկայացնել որակազրկված ֆուտբոլիստների ցուցակը:...
Աղբյուր` Panorama.am
18:42
Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին
Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում կիրականացվեն մի շարք կրթական նախագծեր`...
Աղբյուր` Panorama.am
18:34
Քննարկումների ընթացքում կորոշեն՝ կլինկերի համար էլ տուրք կսահմանվի՞, թե՞ ոչ. Տիգրան Խաչատրյան
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Կստեղծվի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»
Կառավարությունը որոշել է ստեղծել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ: Ընկերության կանոնադրական կապիտալի չափը...
Աղբյուր` Panorama.am
18:22
Նյու Յորքում տղամարդը փորձել է բենզինի տարաներով մտնել տաճար
Հարցաքննության ժամանալ նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչու էր ցանկանում տաճար մտցնել բենզին։
Աղբյուր` Panorama.am
18:13
Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ
Ազգային ժողովը 85 կողմ 20 դեմ ձայների հարաբերակցությամբ Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ։ 132 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել
Հանրապետության նախագահը  Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, որում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Շախմատի վետերանների ԱԱ.Հայաստանի հավաքականը 2-րդ խոշոր հաշվով հաղթանակն է տարել
Հունաստանում ընթացող վետերանների աշխարհի թիմային առաջնությունում տեղի ունեցով 2-րդ տուրը, գրում է Հայաստանի շախպմատային ֆեդերացիայի պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Կառավարությունը բարձրացնում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի ծրագրերի հասցեականությունը
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերի հասցեականությունը մեծացնելու և դրանցից օգտվելու համար դիմելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով
Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության...
Աղբյուր` Panorama.am
17:45
Իմ փորձն է դեր խաղացել, ոչ թե Վանեցյանի հետ բարեկամական կապը. Գարեգին Բաղրամյան
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը։ Հիշեցնենք, որ վարչապետը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լրագրողներ առանց սահմանների. «Թուրքիայում շարունակվում են անկախ մամուլի նկատմամբ ճնշումները»
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գլխավոր դատախազը՝ յոթի գործը վերաբացելու Ալումյանի առաջարկի մասին
12:50 17/04/2019

Գլխավոր դատախազը՝ յոթի գործը վերաբացելու Ալումյանի առաջարկի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}