Ջո Բայդենի լեզուն սայթաքել է «ըստ Ֆրոյդի»
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտնի լրագրող Չարլի Ռոզին (Charlie Rose) տված հեռուստատեսային հարցազրույցում լեզվի սայթաքում է ունեցել և Ասադի փոխարեն հիշել է Սադամ Հուսեյնին:
Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ նախագահ Օբամայի վարած քաղաքականությունը սիրիական և Իսլամական պետության պատերազմի վերաբերյալ, և Բայդենը «խառնել» է Ասադին դիկտատոր Սադամ Հուսեյնի հետ:
«Մենք շարունակում են աշխատել միջազգային հանրության հետ հասնելու նրան, որ Սադամը հեռանա իշխանությունից», -ասել է Բայդենը:
Լրագրողը ընդհատել է նրան ուղղելով. «Ասադը հեռանա իշխանությունից»:
«Ներողություն, Ասադը», -ասել է Բայդենը ու հավելել. «Ֆրոյդյան շփոթմունք էր»: