Գերմանացի պաշտոնյա. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությոնը կարող է հանգեցնել պատերազմի
Գերմանիայի կառավարության կողմից Ռուսաստանի հետ համագործակցելու համար լիազորված Գերնոտ Էրլերը զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա լարումն ու հակադրության էսկալացիան կարող են հանգեցնել պատերազմի: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ հայտարարել է Էրլերը գերմանական «Passauer Neuen Presse» հրատարակչությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Զորքերի տեղակայման և ռազմական գործողությունների իրականացման մասին որոշումները ավելի ու ավելի բարձր են հրում ճոճանակը»,-հայտարարել է նա:
Ըստ Էրլերի՝ տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են ձգվող զսպանակ: Նրա կարծիքով՝հենց իրադարձությունների զարգացման նման ընթացքն է, որ բերումէ անկառավարելի իրվիճակի՝ընդհուպ մինչև պատերազմի:
«Այսպես չի կարող շարունակվել, անհրաժեշտ է արգելակել, քանի դեռ շատ ուշ չէ»,-հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչը:
Էրլերը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի գործողությւոնները Ռուսաստանի նկատմամբ պայմանավորված են ռուս-ուկրաինական հարաբերություններով և նաև նշել է, թե ինքը համամիտ է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի տեսակետի հետ, ով ավելի վաղ հայտարարել էր, թե ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում չպետք է հիմնվել սպառնալիքի ու ուժի կիրառման քաղաքականության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը