Հասարակություն 08:37 25/06/2016 Հայաստան

Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երկրորդ


20։23
Հանրապետության հրապարակում խաղաղության միասնական աղոթքից հետո Հռոմի Սրբազան Քահանայապետը մոտեցավ հրապարակում գտնվող հաշմանդամության սայլակով տեղաշարժվող մարդկանց, համբուրեց, օրհնության բաշխեց նրանց:

Այնուհետ Հռոմի պապն ու Գարեգին Երկրորդը հեռացան Հանրապետության հրապարակից:

Այս պահին հրապարակում շարունակվում է Սրբազան Քահանայապետին նվիրված տոնական համերգը՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ:



20։17

Հանրապետության հրապարակում խաղաղության միասնական աղոթքից հետո երկու հովվապետերին մոտեցան Մերձավոր Արևելքից ժամանած ընտանիքների մանուկներ, ովքեր Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հռոմի Սրբազան Քահանայապետին մատուցեցին օրհնության համար իրենց երկրներից բերված հողով և ջրով լցված սափոր: Հողը և ջուրն օրհնելուց հետո այն լցվեց բեմահարթակի վրա դրված Նոյյան տապանի մանրակերտի մեջ:

Տասներկու երեխաները կրում են հայկական պատմական նահանգների ավանդական զգեստները: Նրանցից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, որոնք ապաստանեցին Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում: Այս երեխաները ժամանել են Սիրիայի տարբեր շրջաններից, Լիբանանից, Իրաքից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իսրայելից, Հորդանանից, Եգիպտոսից, Քուվեյթից, նաև Իրանից և Թուրքիայից:

Երեխաների խմբի վերջին զույգը Հայաստանից է: Նրանք խորհրդանշում են հայ ժողովրդի վերածնունդն իր պատմական հայրենիքի այս հատվածում: Շարքի առջևից քայլում է հոգևորական, ձեռքին՝ խաղողի վազ՝ կավե ամանի մեջ: Նա մոտենում է Նոյան տապանի մանրակերտին, կոտրում կավե ամանը և խաղողի վազը տնկում է Նոյյան տապանի մանրակերտի մեջ: Այսպիսով, կոտրվում է քարացած բնությունը և, կարծես, տնկվում է, առաջին ծառը՝ որթատունկը: Այն խորհրդանշում է փրկության և վերածննդի ուղին անցած Նոյ նահապետին, ով բիբլիական Արարատից իջնելով՝ տնկեց որթատունկը: Այնուհետև երեխաները մեկ առ մեկ մոտենում են և իրենց ձեռքում պահած սափորի միջի հողը լցնում Տապանի մանրակերտի մեջ:

Նոյյան Տապանի այս մանրակերտը հեղինակել է հայտնի ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամը Նյու Յորքից: Այս մանրակերտը Հայաստանը նվիրաբերվելու է Հռոմի Սրբազան Քահանայապետին, և այն Երևանից տեղափոխվելու է Վատիկան:

20։12

Հանրապետության հրապարակում առաջին անգամ հնչում է Գարրի Քեսայանի «Ավե, Մարիա» ստեղծագործությունը՝ գրված սոպրանոյի և նվագախմբի համար: Հեղինակն այս գործն ամբողջականացրել և նվիրել է Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցին:

Մենակատարն է գերմանաբնակ հայազգի սոպրանո Հրաչուհի Բազենց: Նա բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է: Իր առաջին հեղինակավոր դեբյուտը կայացել է Վերդիի «Տրուբադուր» օպերայից Լեոնորայի արիայով:

20։08
Հանրապետության հրապարկում իրենց ուղերձները հղեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Հռոմի Պապը:

Ֆրանցիսկոս Պապի ուղերձի վերջին հնչեց Գեորգ Հենդելի՝ Hallelujah օրատորիան: Այս գործն Աստծուն ուղղված փառաբանական հիմն է: Գերմանացի հռչակավոր կոմպոզիտոր Հենդելը իրավացիորեն համարվում է օրատորիայի ժանրի հիմնադիրը: Բեմում են Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը: Դիրիժորական վահանակի մոտ է ժողովրդական արտիստ, մաէստրո Հովհաննես Չեքիջյանը:

19։50
Շատ էի փափագում այցելել այս սիրելի երկիրը, Ձեր աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնեական հավատ: Ինձ համար առանձնաշնորհություն է գտնվել այս բարձունքների վրա, որտեղ Արարատ լեռան հայացքի ներքո նույնիսկ լռությունը մեզ խոսուն է թվում, խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմություն՝ ամրակուռ հավատով և սոսկալի տառապանքներով հյուսված,- Հանրապետության հրապարակում խաղաղության միասնական աղոթքն այսպես սկսեց Հռոմի պապը:

«Գալիս եմ Հռոմից ուխտավոր՝ Ձեզ հետ հանդիպելու, և սրտի խորքից բխող իմ զգացումն արտահայտելու: Այն Ձեր եղբոր սերն է, եղբայրական գրկախառնումն է ամբողջ Կաթողիկե եկեղեցու, որ Ձեզ սիրում է և Ձեր կողքին է»,- իր խոսքում ասաց Սրբազան Քահանայապետը:

19։36
Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պետք է կոչվեն,- Հանրապետության հրապարակում խաղաղության միասնական աղոթքն այսպես սկսեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Հուզմունքով ենք անդրադառնում, որ այս հրապարակում մեզ աղոթակից են նաև պատերազմից, ահաբեկչութոներից, բռնություններից տուծաժներ, փախստականներ Ադրբեջանից, Սիրիայից, Իրաքից:

Մեկ դար առաջ այս նույն ճանապարհն էր անցում մեր ժողովուրդը՝ հայտնվելով ծանրագույն իրավիճակի առաջ, երբ Ցեղասպանության հետևանքով կորցրել էր Հայրենիքի մեծ մասը:  Ունենալով 1,5 միլիոն անմեղ նահատակներ՝ պայքարում էր իր գոյության իրավունքի համար:

Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում՝ թանկ գնով պաշտպանելով խաղաղությունը մեր երկրի սահմաններում»,- իր խոսքում ասաց Գարեգին Երկրորդը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսից հետո խաղաղության իր աղոթքն է հղելու Հռոմի պապը:

19։31
Կաթոլիկ եկեղեցու հոգևորական
. «Համերաշխ եղեք միմյանց հետ, մի մեծամտացեք, խոնարհ եղեք, դուք ձեզ իմաստունի տեղ մի դրեք: Չարի փոխարեն չարությամբ մի հատուցեք: Հնարավորինս բարին արեք մարդկանց համար: Բոլորի հետ խաղաղություն պահեցեք: Ինքներդ վրեժխնդիր մի եղեք, սիրելիներ, այլ թույլ տվեք, որ Աստծո բարկությունը կատարի այն, որովհետև Տերն ասում է. «Իմն է վրեժխնդրությունը և ես կհատուցեմ այն»»:

19։22
Հանրապետության հրապարակում մեկնարկեց էկումենիկ արարողությունը
և խաղաղության աղոթքը՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիսապետությամբ:

Հնչեց Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությանը նվիրված շարականը, որին հաջորդեց սուրբգրային ընթերցումներն ու աղոթքները խաղաղության համար:

19։05
Երևանի բոլոր եկեղեցիների զանգեր ղողանջում են՝ ազդարարելով Հանրապետության հրապարակում կայանալիք էկումենիկ արարողության և խաղաղության աղոթքի սկիզբը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը եկեղեցականների թափորի ուղեկցությամբ շարժվում են հատուկ էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթքի առիթով հրապարակում պատրաստված բեմահարթակ:

Այնտեղ նրանք միասնական աղոթք կբարձրացնեն աշխարհում խաղաղության համար:

18։19
Երևանի գլխավոր հրապարակում մեկնարկում է Էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիսապետությամբ:

Արարողությանը մասնակցում են մայրաքաղաք Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից հազարավոր մարդիկ, նաև Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից և այլ երկրներից ժամանած ուխտավորներ: Էկումենիկ արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը, Ազային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, Երևանում աշխատող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Հրապարակում  համերգ է, որ  նախորդում է և հաջորդելու է էկումենիկ արարողությանը և խաղաղության աղոթքին: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) ներկայացնելու են հանդիսավոր համերգային ծրագիրը՝ մասնակցությամբ հայ դասական երաժշտության անվանի մենակատարների: Համերգին մասնակցելու Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը:

Համերգը կմեկնարկի Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք»- ով, հնչելու են հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից. Ադաջո և «Սպարտակի հաղթանակը», Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիկ պարեր» սյուիտ, «Շուշանիկ» ստեղծագործություններից, Գեորգ Հենդելի՝ «Հալլելույա», Գարի Քյոսեյան՝ «Ավե Մարիա» (մեներգչուհի՝ Հրաչուհի Բազենց (Գերմանիա)), Էդվարդ Էլգարի՝ Հանդիսավոր քայլերգ թիվ 1 գործեը, հատվածներ իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը», «Նաբուկո» , «Աիդա» օպերաներից: Հնչելու է նաև Մորիս Ռավելի՝ «Բոլերո», Կոմիտաս/Ասլամազյանի՝ «Երկինքն ամպելա», Յուրի Չուգուևի՝ «Աղավնիներ», «Պիկասսո՝ սիմֆոնիկ պատկերներ» ստեղծագործությունները: Համերգը եզրափակվելու է է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարով»:

18։08
Գյումրիում Սրբազան Քահանայապետն այցելել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Սուրբ Աստվածածին եկեղեցի: Հռոմի պապը օրհնել է եկեղեցու մոտ հավաքված հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1882-1887 թթ. նախկին փայտաշեն եկեղեցու տեղում: Այստեղ գտնվող Աստվածամոր սրբապատկերի անունով, որ 1830 թ. Գյումրի են բերել էրզրումցի գաղթականները, եկեղեցին առայսօր կոչում են նաև Յօթ Վերք:

Թափորով երկու Հովվապետերը զանգերի ղողանջների ուղեկցությամբ մուտք գործեցին եկեղեցի, ուր «Ուրախ լեր» շարականի ներքո առաջացան դեպի ատյան: Եկեղեցու Ավագ Խորանին դրված Աստվածածնի Յոթ վերք սրբապատկերի առջև Վեհափառ Հայրապետը և Հռոմի Պապն առանձնական աղոթք ասացին, որից հետո Ֆրանցիսկոս Պապն օրհնեց ներկա ժողովրդին:

Եկեղեցու մուտքի առջև երկու Հովվապետերն իրենց օրհնությունը բաշխեցին նաև հաշմանդամ երեխաների:

Այնուհետև Նորին Սրբությունը և Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելեցին նաև Գյումրիի հայ կաթոլիկ առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցի: Եկեղեցու առջև նրանց դիմավորեցին Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, եկեղեցականներ և հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներ:

Երկու Հովվապետերի առանձնական աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներին և հաշմանդամ երեխաների:
Դուրս գալով Սրբոց Նահատակաց եկեղեցուց` Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետը, հրաժեշտ տալով Գյումրիին, վերադարձան Երևան:

18:04
Վարդանանց հրապարակում մատուցած Սուրբ պատարագից հետո Սրբազան Քահանայապետն ուղղվեցավ Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության՝ «Տիրամայր Հայաստանի» կուսաստան:

«Ռադիո Վատիկան»-ի փոխանցմամբ՝  Հռոմի Պապը հանդիպում է ունեցել կենտրոնի բնակիչների, միաբանության անդամների ու կենտրոնի աշխատակազմի հետ:

13.22
Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում մատուցված Սուրբ Պատարագից հետո  Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի  պապը պապամոբիլով շրջում են հրապարակում՝ օրհնության բաշխելով հավաքված հազարավոր հավատացյալներին:


13.20
Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի կողմից լատինական ծեսով մատուցված Սուրբ Պատարագը ավարտվեց:

Հայ-կաթողիկե ավելի քան երկդարյան պատմության մեջ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու Սրբազան Քահանայապետը Սուրբ Պատարագ մատուցեց  Հայաստանի կաթոլիկների հոգևոր  մայրաքաղաք համարվող Գյումրիում:

«Շնորհակալություն եմ հայտնում  ներկաներին, հոգևոր դասին, պաշտոնյաներին, ովքեր մասնակցեցին Սուրբ Պատարագին: Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, ովքեր Գյումրի էին հասնել նաև տարբեր գավառներից,  Վրաստանից»,- իր խոսքում ասաց Հռոմի պապը:

Նշենք, որ Գյումրիում Սրբազան Քահանայապետն այցելելու է Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար:

12.51
Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում Սուրբ Պատարագի ժամանակ Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը մոտեցավ հավատացյալներին՝ բաշխելու հաղորդություն: Նրան միացան նաև մյուս համապատարագիչները, քահանաները: Հաղորդությունից հետ Սրբազան Քահանայապետն աղոթեց և կոչ արեց աղոթել միասին:



12.15
Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքից և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի քարոզիչ հետո տարբեր լեզուներով կատարվեցին ընդհանրական աղոթքներ:

«Ընդունիր Տեր Աստված մեր աղոթքները, և թող քո շնորհները թափվի մեզ վրա՝  հանուն Մեր Տեր Հիսուս Քրիստոսի»,- ասաց Սրբազան Քահանայապետը:

11.19
Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում սկսվեց  լատինական ծեսով Սուրբ Պատարագը, որը մատուցում է  Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը՝  Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթակցությամբ:





10.55

Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն արդեն Գյումրիում է: Սուրբ Վարդանանց հրապարակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթակցությամբ Սրբազան Քահանայապետը կմատուցի Սուրբ Պատարագ լատինական ծեսով: 

Արարողության սկզբին կհնչի Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը: Սուրբ Պատարագի ընթացքում կհնչի Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի քարոզը: 

Արարողության ավարտին  Ֆրանցիսկոս պապը կշրջի պապամոբիլով:

09.33
Բարեխոսական կարգի արարողության ավարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անմար կրակի մոտից բացօթյա մեքենայով գնացին դեպի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Հիշողությունների պուրակում Ֆրանցիսկոս Պապը օրհնեց իր անվամբ տնկված եղևնին: Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցի առիթով տնկված ծառի հուշատախտակին գրված է՝ «Հիշողությունից բողբոջում է խաղաղ ապագան»

Հռոմի Սրբազան Քահանայապետը գրառում կատարեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Հռոմի սրբազան քահանայապետին նվիրեց թանգարանի հուշամեդալ և Ախթամարի եկեղեցու պատկերով գծանկար:

Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին՝ օրհնելով նրա առաքելությունը:

Հռոմի պապին մոտեցան Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգներ՝ զավակներ և թոռներ: Նրանց նախնիները, Մեծ Եղեռնի որբեր լինելով, Պիուս Տասնմեկերորդ Պապի որոշմամբ օթևան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Ֆրանցիսկոս Պապը և Գարեգին Երկրորդն ուղևորվեցին  դեպի Գյումրի:

09.11
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվեց բարեխոսական կարգի արարողությունը՝ հայցելով այլևս սրբադասված նահատակների բարեխոսությունը: Հիշեցնենք, որ Հայոց Եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերը սրբադասվել են 2015 թվականի ապրիլի 23-ին:

Այնուհետև հնչեց  Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված շարականը, որը հեղինակել է Գերաշնորհ Տ. Զարեհ արքեպիսկոպոս Ազնավորյանը: Հնչեց նաև հայկական դուդուկ՝ վաստակավոր արտիստներ Գևորգ Դաբաղյանի և Կամո Սեյրանյանի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի  կատարմամբ:


08.47
Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն արդեն Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում է:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Հանդիսավոր թափորը պատվո պահակների առաջնորդությամբ շարժվեց դեպի Հայոց Ցեղասպանության նահատակների հուշարձան: Ի հիշատակ նահատակների՝ Պապը ծաղկեպսակ դրեց:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն  Հայաստան կատարած այցի երկրորդ սկսել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությամբ: Այնտեղ կատարվելու է Բարեխոսական կարգ: Այս արարողությունը կատարվում է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակության օրը, ինչպես նաև հատուկ առիթներով` հայցելով այլևս սրբադասված նահատակների բարեխոսությունը:  Հիշողությունների պուրակում Ֆրանցիսկոս Պապը օրհնելու է իր անվամբ տնկված եղևնին:

Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Հռոմի պապը մեկնելու են օդանավակայան և ինքնաթիռով  ժամանելու Գյումրի: Գյումրիում,  ժամը 11:00-ին Սուրբ Վարդանանց հրապարակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթակցությամբ Սրբազան Քահանայապետը կմատուցի Սուրբ Պատարագ լատինական ծեսով: Գյումրիում Ֆրանցիսկոս Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար:

Այսօր, ժամը 18.00-ին Երևանի Հանրապետութան հրապարակում տեղի կունենա Էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք ՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիսապետությամբ: Իսկ մինչ այդ հրապարակում տեղի կունենա համերգ: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան, ներկայացնելու է հանդիսավոր համերգային ծրագիրը՝ հայ դասական երաժշտության անվանի մենակատարների մասնակցությամբ: Համերգին մասնակցելու  է Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը:

Հիշեցնենք, որ Հռոմի պապը Հայաստան է ժամանել նախօրեին: 

Հեռարձակումը  երեք լեզուներով է՝ հայերենռուսերեն,  անգլերեն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր Հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի շարքերը գնալով խտանում են։ Չարենցավանից դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:58
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան
«Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը»
Աղբյուր` Panorama.am
14:41
Բագրատ Սրբազան. Հիացած եմ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների աշխատանքով
«Այս շարժումն ինքնամաքրման, լայն հաշտության մասին է, ինքնաճանաչողության, չակնկալիքների մասին է։ Դրա դիմաց հայրենիք ու պատիվ ստանալու մասին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Փաշինյանը Մոսկվայում է
Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
14:33
Թումանյանական «Սասունցի Դավիթ»-ի նոր շունչը. տեղի ունեցավ պատկերապատման շնորհանդեսը
Նկարիչների միության դահլիճում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։ «Սասունցի Դավիթ»...
Աղբյուր` Panorama.am
14:32
Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Այս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
«Վերջին վեց տավա ընթացքում մեզ բազմաթիվ կորուստներ են պատճառել։ Մայիսի 9-ը՝ մեր եռատոնը, մեր հաղթնակների տոնը վերականգնվող կորուստներից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}