Ասադը պետք է շարունակի կառավարել. ԱՄՆ նախկին դեսպան
«Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է շարունակի պաշտոնավարել, որպեսզի Սիրիայում ռադիկալ իսլամիստներն իշխանության չգան: ՌԴ դիրքորոշումն այս հարցում շատ ճիշտ է,-այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբերտը
Ըստ նրա, Ռուսաստանը ճիշտ է այնքանով, որ Ասադին փոխարինող այս պահին միայն ռադիկալ իսլամիստներն են:
«Ես գտնում եմ , որ Ասադը բռնապետ է, դաժան է, բայց նրան չի կարելի համեմատել էքստրիմիստների հետ»,-Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբերտի խոսքերն է մեջբերում РТ-ն:
Ասադին հեռացնելու և այդպիսով սիրիական հարցը լուծելու՝ Վաշինգտոնի քաղաքականությունը անհեռանկարային է:
«Ասադից ազատվելը հիմարություն կլինի, որովհետև դրանով մենք կհասնենք, նրան, որ թույլ կտանք, որ իսլամիստները ղեկավարեն», ասում է նախկին դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը