ՌԴ և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հացը: Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ֆրանսուա Օլանդին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի, հանդիպման արդյունքների մասին։
Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները հույս են հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջընթացին։ Նրանք պայմանավորվել են շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «Հանդիպումը կառուցողական մթնոլորտում էր». Նալբանդյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
- Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը