Հարցում. Եթե առաջիկա կիրակի լինեին ԱԺ ընտրություններ, 41 տոկոսը որևէ ուժի օգտին չէր քվեարկի
Եթե ԱԺ ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, հարցված քաղաքացիների 41 տոկոսը որևէ քաղաքական կուսակցության օգտին չէր քվեարկի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 32.5 տոկոսը հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել այդ հարցին: 0.2 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր ՕԵԿ-ի օգտին, 0.3 տոկոսը՝ «Հայկական վերածնունդ»-ին, 0.9 տոկոսը՝ Քաղաքացիական պայմանգիր կուսակցության, 0.6 տոկոսը՝ «Նոր Հայաստան»-ին, 0.2 տոկոսը՝ «Համախմբում» կուսակցությանը, 9 տոկոսը՝ ՀՀԿ-ին, 2.2 տոկոսը՝ ՀԱԿ-ին, 3.2 տոկոսը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, 0.4 տոկոսը՝ Լուսավոր Հայաստանին, 1 տոկոսը՝ «Ժառանգությանը», 8.3 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 0.1 տոկոսը՝ «Ալյանս», 0.2 ոկոսը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը