Հայաստանի լեռներում մեկնարկել են դիպուկահարների հավաքները
Կախմուդ բարձրլեռնային զորավարժարանում Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ավելի քան 100 զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են դաշտային հավաքները: Հավաքներին մասնակցում են նաև դիպուկահարներ:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ հարավակային օկրուգի մամուլի ծառայությանը:
Զինծառայողները հիմնականում պետք է ուշադրություն դարձնեն բարձր լեռնային տեղանքում հատուկ կարևորության նշանակետերի ընտրության, տակտիկական ու կրակային նախապատրաստական աշխատանքներին:
Պարապմունքների մեծ մասն անցկացվելու են երեկոյան ու գիշերային մութ ժամերին, որի ընթացքում օգտագործվելու են գիշերային տեսողության սարքեր: Հավաքների շրջանակում կանցկացվի նաև դիպուկահարների մրցույթ, ինչպես նաև ուսումնական նորմատիվների հանձնում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995-ին Գյումրիում, իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ համաձայնագրի ժամկետը 2010-ի օգոստոսին երկարաձգվեց՝ սահմանելով 2044 թ.:Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։