Մշակույթ 15:39 14/07/2016 Հայաստան

Ժակլին Բիսեթը երևանյան «Ոսկե ծիրանին» հյուր է

«Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնը հյուրընկալել է հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթին: Փառատոնային օրերին ցուցադրվելու է նրա դերակատարմամբ երեք նշանավոր կինոնկար:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Ժակլին Բիսեթն ասաց, որ շնորհակալ է փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին, որ իրեն հրավիրեց ներկա գտնվելու այս փառատոնին: Դերասանուհին բավական մանրամասն պատասխանեց հայ լրագրողների  տարաբնույթ հարցերին՝ կինոյի, երջանկության, դերասանների, քաղաքականության մասին:

Հայաստանի և հայերի մասին
Դեռ երկար չեմ Հայաստանում, որ դատողություններ անեմ: Բայց հյուրանոցը սքանչելի է, ինձ էլ շատ լավ են նայում: Նմանօրինակ փառատոներին մասնակցելը մեծ արտոնություն է, բայց իմ սովորական հետաքրքրությունների մեջ չի մտնում այսօրինակ պանծալի միջոցառումները: Հույս ունեմ՝ գալիք երեք օրվա ընթացքում կկարողանամ իրական կյանքը նույնպես հայտնաբերել: Հուսով եմ՝ կտեսնեմ գեղեցիկ ճարտարապետություն, բայց չգիտեմ՝ որ ծայրից սկսել:
Հայաստանի մասին շատ բան չգիտեմ, բայց Լոս Անջելեսում շատ հայերի եմ ճանաչում: Նրանք հայրենիքի սերը պահում են սրտներում: Զարմանալի է, թե կյանքում քանի հայի եմ հանդիպել: Երբ նրանց ասում էի, որ Հայաստան եմ գնում, խանդավառվում էին, դեմքները լուսավորվում էր:  Գիտեմ, որ ձեր երկիրը տարիների ընթացքում շատ դժվարությունների միջով է անցել, շատ դժվարությունների է բախվել,  մեծ տառապանքներ է ունեցել, որի համար ցավում եմ:  Բայց արդեն հասկացել եմ, որ դուք քեֆչի ժողովուրդ եք:

Լավ կինոյի մասին
Նախ և առաջ՝ լավ սցենար: Առան սցենարի բան դուրս չի գա: Այսինք ինձ համար թիվ մեկը սցենարի հեղինակն է: Ռեժիսորն առանց սցենարի ի՞նչ է անելու: Մենք բոլորս իրար  պետք ենք: Հին ասացվածք կա՝ եթե թղթի վրա չկա, էկրանի վրա էլ չկա: Դա, իսկապես, ճիշտ է ասված: Մարդիկ կան, որ քիչ խոսքերով, հարուստ տեսաշարով ֆիլմեր են նկարում: Բայց նույնիսկ շատ քիչ խոսքով  ֆիլմում խոսքերի միջև ընկած տարածքն էլ իմաստալի է ու նշանակալից: Միշտ պետք է մի գիծ լինի, սյուժե, որ ամեն ինչ ի մի է բերում:
Ավելի տարեց ռեժիսորների հետ աշխատելիս այս ամեն ինչը լավ յուրացրեցի: Հասկացա, որ պատմությունը ֆիլմում պետք է միշտ առաջ մղել: Ի հեճուկս այն փաստի, որ դերասանների մեծ մասը սիրում են  խոշոր պլաններ, միշտ չէ, որ սյուժեն դա պատճառաբանում է կամ անհրաժեշտ է դարձնում: Երբ ես սկսնակ էի, ինչպես նաև բոլոր սկսնակները, ուզում են հնարավորինս շատ խոշոր  պլաններ լինեն, այդպես  դեմքը, աչքերն ավելի արտահայտիչ է երևում, ինչն ավելի մտերմիկ է հաղորդում դերասանությունը: Բավականին ժամանակ անցավ, մինչև հասկացա, ընկալեցի, որ մարմնով կարելի է արտահայտել շատ ավելի հարուստ զգացմունքներ:

Խաղընկերների մասին 
Շատ են, ում հետ հետաքրքիր էր աշխատել: Նա, ով իր դերի համար ճիշտ է ընտրված, միշտ էլ լավ է: Շատ մեծ դերասաններ կան, կարևորն ընտրությունն է, ով ինչ խաղա: Դա է անկյունաքարը: Եթե դերասանին իրեն հարմար դեր ես տալիս, վստահություն ներշնչում, շատ լավ կխաղա: Հաճելի է շռայլ հոգով մարդու հետ խաղալը, որովհետև իրենք միայն իրենց մասին չեն մտածում, ուզում են, որ դու ես լավ երևաս: Ինձ մոտ քիչ է եղել անհաջող փորձառություն մյուս դերասանների հետ:

Եվս մեկ հնարավորության դեպքում կրկին կընտրեր դերասանի մասնագիտությունը
Ինձ թվում է՝ կուզեի կրկին դերասանուհի լինել, բազմակողմանի երևույթ է: Դպրոցից հետո չգիտեի՝ ինչ եմ ուզում անել: Բայց գիտեի, որ ինձ մարդիկ էին հետաքրքրում, հոգեբանությունը, անգլերենը, գրականությունը, դասական երաժշտությունը, արվեստը, լուսանկարչությունը: Ուզում էի աշխարհը տեսնել: Մտածեցի, թե ո՞ր մասնագիտությունն է այս ամենը միավորում: Ինքնավստահությունս չէր բավարարում, որ ինձ երևակայեի դերասանուհի: 15 տարեկանում լատիներենի ուսուցչուհիս ասաց, որ շատախոս աղջիկ եմ, կարող եմ լավ դերասան լինեմ: Նույնիսկ չհասկացա, թե ինչպես ընկալեմ այդ ամենը: Երեք տարի անց Լոնդոնում մի ընթրիքի էի հրավիրված: Ռեժիսոր Ռոման Պոլանսկին էլ էր ներկա: Այլ մարդիկ էլ կային: Խելոք նստած էի, ձայն չէի հանում: Ինձ ասաց, որ իմ բնույթն այնպիսին է, որ կարող եմ լավ դերասանուհի լինել: Նրա ասածը լրիվ հակառակն էր լատիներենի ուսուցչուհուս ասածի: Այդ սերմը ծլարձակեց, ու ես ինձ թույլ տվեցի մտածել՝ գուցե բան չեմ հասկանում, բայց գնամ դասերի: Այդ ժամանակ ծնողներիս ինձ թույլ էին տալիս արտասահմանյան ֆիլմեր նայել:  Նայեցի ու հասկացա, որ այլ աշխարհ է, մտածեցի, որ գուցե փորձեմ: Այս գործում ամենալավն այն է, որ մարդկանց հետ ես շփվում, ուսումնասիրում նրանց վարքագիծը: Ինձ ասել էին, որ կարող էի լավ  հոգեբան դառնալ, նաև լրագրող: Ինձ դուր է գալիս լրագրությունը:

Հնարավոր է լինել երջանիկ՝  լինելով չամուսնացած և առանց երեխայի
Միանգամայն հնարավոր է: Իսկ ո՞վ ասաց, որ ամուսնությունն ու երջանկությունը հոմանիշներ են: Պետք է այն դրսևորումը գտնես, որում քո հարաբերությունները նրա հետ, ում սիրում ես, հնարավորինս հարստացնող լինեն: Բայց դա ի՞նչ կապ ունի պաշտոնական գրագրության հետ: Դեմ չեմ ամուսնությանը: Իմ ընտանիքի օրինակը բերեմ՝ մորս համար որևէ առավելություն չտեսա, բացի նրանց, որ երեխաներ ունեցավ:

Ժակլին Բիսեթը Անջելինա Ջոլիի կնքամայրն է
Այդքան լավ իրար չենք ճանաչում: Մոր հոտ էի բավական մոտ: Դեմ չէի լինի ավելի մտերմանալ, բայց շատ զբաղված է: Այնքան բաների հետևից է ընկնում: Չեմ կարծում, որ իմ կարիքն ունի: Բայց հպարտանում եմ նրանով, արտակարգ, անսովոր, իմաստուն կին է:  Հույս ունեմ, դեռ կկարողանամ ավելի լավ ճանաչել նրան:

Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ դերասանուհի համարվող Ժակլին Բիսեթի համար շատ ավելի կարևոր է գրավիչ լինելը, քան գեղեցիկ
Ամենագեղեցիկ դերասանուհի… ի՞նչ է ինձ տալիս: Անկեղծ ասամ՝ երկու բան: Նախ բոլոր մյուս կանանց համար վիրավորական է հնչում ու ընդհանրապես, զավեշտալի բան է: Ասում են՝ ճաշակին ընկեր չկա: Ես ինքս երբեմն համոզված չեմ եղել, որ գեղեցկուհի եմ: Առօրյա կյանքում երկփեղկվածություն է առաջացնում: Տեսականորեն գիտեմ, որ ոմանք ինձ գեղեցիկ կին են համարում, բայց չեմ հավատում, որ կյանքը դրան է վերաբերում: Շատ ավելի գրավիչ է, երբ մարդն աշխույժ է, էներգիայով լի, մարդկանց առջև բաց: Իհարկե, հաճելի է, որ քեզ գրավիչ  են գտնում, բայց ինձ թվում է, որ   գրավիչ լինելն ավելի կարևոր է, քան գեղեցիկ: Դա է քեզ կյանքի միջով անցկացնում:
Լարվածություն է ստեղծում, քեզանից բաներ են սպասում, ակնալում: Եթե շատ ճաճանչափայլ հագնվես, մարդիկ կասեն, որ երևի լավ դերասանուհի չէ, դրանով է տեղը հանում: Եթե շատ ամենօրյա հագնես, կհիասթափվեն ինչ-որ չափով: Բոլորն ինչ-որ պատկերացումներ ունեն: Համացանցը  մղձավանջ է դարձել դերասանների համար:

Եվրամիության և Մեծ Բրիտանիայի մասին
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալը կազդի անգլիական կինեմատոգրաֆիայի, թատրոնի, շոու բիզնեսի վրա: Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու: Ինձ թվում է՝ ժողովուրդը լավ չմտածեց՝ ինչպես քվեարկել: Կուզեի, որ Բրիտանիան մնար Եվրամիության կազմում: Մտահոգված եմ  երիտասարդների համար: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
21:13
Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
«Ազգային ճակատը» հայտնում է Տավուշի թեմի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:03
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների. Դեսպան
«Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով...
Աղբյուր` Panorama.am
20:59
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
Ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին աջակցող վարորդներին, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
«Կիրակի օրվանից տեղյակ կլինեք, թե ինչ է տեղի ունենալու ատաջիկա շաբաթը, որովհետևր շատ կարևոր հայտարարություններով, պատգամներով և...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:19
Անկարգություններից հետո իրավիճակը Նոր Կալեդոնիայում և դրա հետ Ադրբեջանի պահը
Նոր Կալեդոնիայի կառավարական ծառայությունները ուրբաթ օրը հայտնել են, որ չորրորդ գիշերը անկարգությունների սկսվելուց հետո, երբ Ֆրանսիան Նումեայում...
Աղբյուր` Panorama.am
18:09
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ սովորողների բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավոր աշխատանքների և քննությունների վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուստարվա ամփոփման...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փաստաբան. Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը։ Նախաքննության...
Աղբյուր` Panorama.am
17:32
47–ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
17:18
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ղարագյոզյան. 6 տարի խոսվում է ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները չենք տեսնում
«Ցանկացած պարագայում, երբ հասարակական-քաղաքական մթնոլորտը սրվում է, այս նույն իրադարձությունները, նույն հռետորաբանությունը կրկնվում է։ Դա...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. Պապիկյան
Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը որոշել է արձագանքել մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ «Զինվորների ծնողները...
Աղբյուր` Panorama.am
16:48
Բելառուսն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում մտադիր է բնակավար կառուցել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախում Բելառուսը մտադիր է բնակավայր կառուցել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ցանկության մասին...
Աղբյուր` Panorama.am
16:28
Տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով երեկ տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։...
Աղբյուր` Panorama.am
16:24
Բագրատ Սրբազանը նշեց երեք դեպք և Հուդայի մատնությունը, որոնք հենց գիշերվա քողի տակ են եղել
«Այս իշխանությունների բնույթն ու գործառույթները նույնն են, նույն նկարագիրը բոլոր հարցերում՝ մթություն, փակ, գաղտնի, անհասկանալի,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}