Լավրովն ու Քերրին քննարկել են առկա ներուժն օգտագործելու հնարավորությունը՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար
Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետաքրտուղար Ջոն Քերրին ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երկրներն են:
«Այս տարվա մայիսին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վիեննայում անցկացրեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հունիսին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Պուտինը հանդիպեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Բոլորովին վերջերս ես նախագահ Պուտինի հանձնարարականով այցելեցի Բաքու և Երևան»,-կատարված աշխատանքները թվարկել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Հանդիպմանը, նրա խոսքով, տեղի է ունեցել մտքերի փոխանակում, թե ինչպես կարելի է այդ աշխատանքների արդյունքում կուտակած պոտենցիալն օգտագործել համաձայնեցված պայմանավորվածությունների ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու համար, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար ու թույլ կտան լուծել այս շատ կարևոր տարածաշրջանում խաղաղության հասնելու խնդիրը: