Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է հղել Բարաք Օբամային
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է հղել Բարաք Օբամային,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ԱՄՆ-ի շահերը ներկայացնող Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության միջոցով նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, որտեղ Իրանի նախկին նախագահն Օբամային կոչ է անում պաշտոնավարման ավարտին վերացնել իրանական ֆինանսական միջոցների նկատմամբ սահմանված արգելքներն ու փոխհատուցել վնասները:
«2014թ. հուլիսին ամերիկյան դատարանի որոշմամբ կեղծ պատրվակներով, առանց որևէ հիմնավոր փաստարկի՝ Իրանին պատկանող շուրջ 2 միլիոն դոլար գումարի վրա արգելք դրվեց: 2016թ. ապրիլին ԱՄՆ-ի դատական իշխանություններն այդ որոշումը կրկին հաստատեցին, որը հարուցեց Իրանի հասարակության դժգոհությունը: Իրանի ժողովուրդն ակնկալում է, որպեսզի Ձեր պաշտոնավարման ավարտին չեղյալ հայտարարվեն բոլոր այն որոշումները, որոնք հակասում են մարդու իրավունքներին: Ակնկալում ենք, որ այդ կերպ Իրանի ժողովրդի իրավունքները կհարգվեն և ամբողջությամբ կփոխհատուցվեն Իրանի ժողովրդին պատճառած վնասները:
Այս նամակը քաղաքական ենթատեքստ չունի, դրա նպատակը ժողովրդիս իրավունքները պաշտպանելն է:
Առողջություն և բարօրություն եմ մաղթում բոլոր ազգերին:
Իրանի ժողովրդի ծառա՝ Մահմուդ Ահմադինեժադ»,-նշված է ԻԻՀ նախկին նախագահի՝ Օբամային հղած նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան