Քաբուլի համալսարանի ահաբեկչությունից 16 զոհ կա
Քաբուլի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 55 մարդ, իսկ զոհերի թիվը հասել է 16-ի: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացրած տվյալներին:
Նշվում է, որ տուժածների մեծ մասը համասլարանի ուսանողներն ու դասախոսներն են:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ենթադրվում է Աֆղանստանի մայրաքաղաքի ուսումնական հաստատության վրա հարձակում է գործել զինյալների խումբը, սակայն ոստիկանությունը չի բացառել, որ այն կարող է լինել նաև անհատ գրոհային: Դեռևս որևէ ահաբեկչական խմբավորում կատարվածի համար պատասխանատբություն չի վերցրել:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան