Նախիջևանում ՀՀ ԶՈւ ԱԹՍ խոցելու լուրերը ապատեղեկատվություն են. ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության Նախարարությունը հերքում է Նախիջևանում ՀՀ ԶՈւ անօդաչու խոցելու լուրերը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցը Panorama.amին հայտնեց, որ ադրբեջանական լրատվական կայքերի երեկ տարածած լուրերը, թե Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները հետախուզական ԱԹՍ-ն են իբր խոցել, ապատեղեկատվություն են:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկատվությոն էր տարածել նաև այն մասին, թե իբր ադրբեջանական ՀՕՊ ուժերը Նախիջևանում խոցել են հայկական անօդաչու սարք:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց