Զանգվածային կրոսվազք՝ Արցախի Վերածննդի հրապարակում
Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Նախագահ Բակո Սահակյանն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել պատանիների զանգվածային կրոսավազքի մեկնարկին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը հանրապետությունում մատաղ սերնդի ֆիզիկական և հայեցի դաստիարակության տեսանկյունից:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան