Սիրիայի հարցով Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ և ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, ինչի ընթացքում քննարկել են սիրիական խնդիրը: ՌԴ ԱԳՆ-ի հայտնել են, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Հատկապես ուշադրության կենտրոնում է եղել իրավիճակը Սիրիայում, ներառյալ այնտեղ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հարցում ռուս-ամերիկյան փոխգործակցության հեռանկարները», -ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ, փոխանցում է «ТАСС»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան