Հասարակություն 14:30 06/09/2016 Հայաստան

Հնչող արձանն ու «Նվիրյալների արահետը». 90-ամյա հոբելյարի նորությունների մասին

90-ամյա հոբելյանը Հաայաստանի հանրային ռադիոն դիմավորում է հիմնովին վերակառուցված այգիով, վերանորոգված և ձևավորված շենքի հարդարմամբ, նոր կառուցված պատվո արահետով և պուրակով: Հիմնովին վերանորոգվել են վթարային վիճակում գտնվող շենքի դիմապատերը, որոնք ստացել են ռադիոյի խորհրդանիշներով գեղարվեստական ձևավորում (1900 քմ մակերես): Աշխատանքները սկսվել էին մարտ ամսից, այժմ արդեն ամբողջությամբ ավարտված են:  Այսօր լրագրողները շրջայց կատարեցին Հանրային ռադիոյի ողջ տարածքով: 

Նախօրեին բացվել է քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանի հեղինակած խորհրդանշական արձանը՝ նվիրված հեռուստատեսության 60 և Հանրային ռադիոյի 90-ամյակին:

«Հնչող արձան է:  Հնչում է երևանյան երաժշտություն, միգուցե հետո Հանրային ռադիոյի ուղիղ եթերը նաև լինի: Ներկայացված է սիմվոլիկ պատկեր՝  ընտանիք, հեռուստացույց և ռադիո»,- լրագրողներին նորաբաց հուշարձանը ներկայացրեց Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը:



Հեռուստառադիոընկերության  խորհրդի աշխատակազմի ղեկավար Շավարշ Վարդանյանն ասաց, որ հեռուստատեսության 60 և ռադիոյի 90-ամյակին ընդառաջ, խորհուրդը նախաձեռնեց «Նվիրյալների արահետի» կառուցումը:

«Ռադիոյի ամբողջ շենքի երկայնքով՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Ալեք Մանուկյան 5 հասցե, տեղադրվել է 90 հուշաքար, որոնց վրա ժամանակի ընթացքում դաջվելու են հեռուստատեսությունում և Հանրային ռադիոյում աշխատած, մեծ ավանդ ունեցած մարդկանց անունները: Այս ամռան ընթացքում արդեն  բացվել է 28 հուշաքար, երեկ բացվեցին ՀՀ ժողովրդական արտիստներ Նարա Շլեպչյանի և Ռուբեն Մաթևոսյանի անվանական տախտակները»,- տեղեկացրեց նա:



Դեռևս 2013 թվականին Հայաստանի հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ստեղծված «Մասս Մեդիա» կենտրոնում այսօր սովորում է 60 ուսանող:

«Կենտրոնի հիմնական նպատակն է  պատրաստել որակյալ, նեղ մասնագիտացված կադրեր հեռուստատեսության և ռադիոյի համար: Արդեն երկու տարի է տվել ենք մեր շրջանավարտները, գերակշիռ մասն աշխատում է իր ընտրած մասնագիտությամբ համապատասխան ոլորտներում: Դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետները»,-  լրագրողներին ասաց կենտրոնի կրթական ծրագրերի ղեկավար  Անուշ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանը, Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, այցելել էր Հայաստանի հանրային ռադիոընկերություն: Երկրի ղեկավարը Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցների մշակույթի, լրագրության բնագավառում ունեցած վաստակի, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել էր մեդալներով և շնորհակալագրերով, շնորհել պատվավոր կոչումներ:

Նրանց թվում էր նաև  Ռիմա Պետրոսյանը, ով 15 տարի աշխատել է հեռուստատեսությունում, 1994 թվականից տեղափոխվել է Հանրային ռադիո:

«Լրատվությունը մարդուն տալիս է ամեն ինչ՝ շփվում ես, ծանոթանում  տարբեր ոլորտների մարդկանց հետ: Եթե սիրում ես գործդ, նվիրված աշխատում ես՝ տարիներն այնքան աննկատ են անցնում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց տիկին Ռիման:

Նա հաճույքով աշխատել է տարբեր բնագավառների մարդկանց հետ, լուսաբանել  Ամենայն Հայոց կաթողիկոսներ Վազգեն Առաջինի, Գարեգին Առաջինի, նաև Կարեն Դեմիրճյանի հետ կապված միջոցառումները:

«Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված Գարեգին Առաջինի հետ ամիսը մեկ անգամ մեկ ժամով հաղորդում էի ձայնագրում:  Շատ հաճելի պահեր էին, հետաքրքիր էր շատ: Մեկ ժամ ձայնագրվում էինք, այդ ամբողջ ընթացքում ձայնագրությունը ոչ մի անգամ չէր ընդհատում:

Լրատվությունը, լրագրությունն այնպիսի բան է… հաճելի ճահիճ է, ընկնում ես ու մնում ես, մնում ես, մինչև…»,- ասաց Ռիմա Պետրոսյանը:

Հաղորդավար, ասմունքող, ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը երկար տարիներ Հանրային ռադիոյում է աշխատում: Թեև տարիների փորձին, ամեն անգամ ձայնագրման ստուդիա է մնում հուզված:

«Հիմա ավելի շատ ստեղծագործական հուզմունք է, ձգտում ես ավելի լավ աշխատել քան երեկ, կամ առաջին օրը»,- ասաց նա՝ հավելելով, որ եթերից ամեն անգամ խոսելիս եթերից այն կողմ ամենաշատն իր մայրիկին ու երեխաներին է պատկերացնում:

«Ռադիոլսողին պատկերացնում եմ բարի, լավ ունկնդիր: Այդ իսկ պատճառով խոսքս պետք է լինի բարի, խաղաղության մեջ, որպեսզի ռադիոլսողն ինձ հավատա: Եթե հաղորդումը բարի է, բարի էլ կընդունվի: Եթերից առաջ պետք է դրսում թողես անձնական խնդիրները, տրամադրությունը, քանի որ եկել ես աշխատելու ոչ թե մեկ հոգու, այլ շատերի համար: Ինչպես դահլիճում, բեմում, ռադիոյում պետք է ունենաս օբյեկտ, մեկը, ով քեզ համար հարազատ է, թանկ է ու դու իրեն ես պատմում: Դա դառնում է ընդհանրական վիճակ»,- ասաց Սարգիս Նաջարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:45
Բնապահապանության նախարարությունն պատասխանում է «Սև ջուր» ՍՊԸ-ի տնօրենին
«ՍՎ ՋՈՒՐ» ՍՊԸ տնօրեն Վ. Գևորգյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, թե ինչպես  Հայաստանում երիտասարդ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ
Մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկած գարնանային էտն ընթացքում է: Ելնելով եղանակային նպաստավոր պայմաններից՝ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սարկիսովը վնասվածքի պատճառով 3 շաբաթ բաց կթողնի
Կրասնոյարսկի «Ենիսեյի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որը երեկ վնասվածք է ստացել Ռուսաստանի առաջնության 24-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:18
Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի»
«Վերադարձեք». ՀՀԿ-ին անդամագրվող աղջիկներից մեկը՝ Սերժ Սարգսյանին
Աղբյուր` Panorama.am
20:12
Մեղադրյալի մասնակցությամբ առերևույթ խարդախության նոր դեպքեր են բացահայտվել
ՔԿ ԵՔՔՎ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու...
Աղբյուր` Panorama.am
20:02
Վաճառվել է Ջոն Լենոնի դաշնամուրը
Կազմակերպիչները հույս ունեին այդ լոտի համար ստանալ 800 հազար դոլարից ավելի։
Աղբյուր` Panorama.am
19:51
Գևորգ Հարությունյանը Սան Սեբաստիանի մրցաշարում կիսել է 2-5-րդ տեղերը
Իսպանիայում ավարտվել է Սան Սեբաստիան Սուիդադ միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը:Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:42
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում
ալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:38
Կայացել է Բարձրագույն դատական խորհրդի նիստ
Այսօր տեղի է ունեցելԲարձրագույն  դատական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Թուրքական ընդդիմադիր թերթի սեփականատերը՝ ձերբակալման վտանգի մեջ
Թուրքական դատարանը Ինտերպոլից պահանջել է «կարմիր ցուցակի» (միջազգային հետախոուզում) մեջ ներառել թուրքական ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
19:21
Տարբեր երկրներ ներկայացնող երեք հայ կատարող՝ «Մանկական Նոր ալիք»-ում
Ժյուրին ընտրել է 12 մասնակցի 10 երկրից։
Աղբյուր` Panorama.am
19:19
Մամիջանյան. Ուժեղ մարդիկ են, որովհետև որոշել են ՀՀԿ-ական դառնալ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն արդեն իշխանություն չէ
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ ՀՀԿ բոլոր գործողություններն այս կամ այն փուլում եղել են ի նպաստ երկրի»։
Աղբյուր` Panorama.am
19:11
Աղեկյան. Ուրախ եմ Բելառուսի առաջնությունում առաջին գոլս խփելու առթիվ
«Իսլոչի» 23-ամյա ֆուտբոլիստ Գրիգոր Աղեկյանը մեկնաբանել է Բելառուսի առաջնության 4-րդ տուրում «Սլուցկի» դարպասը խփած իր...
Աղբյուր` Panorama.am
19:02
Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին
Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանի փիլոնազուրկ լինելու ժամկետն ավարտվելուն պես նա եկեղեցական ծեսի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Վարչապետը հանդիպել է մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման...
Աղբյուր` Panorama.am
18:51
Որևէ անձ իրավունք չունի պայմաններ թելադրել ՀՖՖ-ին. հայտարարություն
Այսօր Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Լոռի»-«Բանանց» պատասխան հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Կանխիկացվել և հափշտակվել է այլ անձի անվամբ ձևակերպված վարկի գումարը
Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Ջավախքում բացվել է 3-րդ Արմաթը «Դամալայի օր» տոնախմբության շրջանակներում
Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում, տեղի է ունեցել Վրաստանում 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի...
Աղբյուր` Panorama.am
18:22
Սարավանի լեռնանցքում գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Գորիսի,...
Աղբյուր` Panorama.am
18:17
Երեկոյան, քնելուց առաջ օրհներգ չեն նվագում աշխարհում. ՀՌԱՀ նախագահ
«Օրենսդրական պահանջը երեկոյան ժամը 12-ին օրհներգը հեռուստաընկերություններով հնչեցնելու, մեր կարծիքով հնացած պահանջ է»,-...
Աղբյուր` Panorama.am
18:11
Հայաստանի վետերանների հավաքականը ընթանում է 2-րդ հորիզոնականում
Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում տեղի ունեցան 4-6-րդ տուրերի պարտիաները, գրում է Հայաստանի շախմատային...
Աղբյուր` Panorama.am
18:03
«Ո՞վ է Լիլի Մորտոն». ՀՌԱՀ նախագահի արձագանքը՝ լրագրողի հարցին
«Մոտ մեկ ամիս առաջ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի մի հաղորդում առանց հանրայնացնելու, աղմուկ հանելու, փոխհամաձայնության...
Աղբյուր` Panorama.am
17:56
Շվեդիայի հետախուզվող քաղաքացուն հայտնաբերել են Հայաստանում
Շաբաթ առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի Հանրապետության և...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ես չեմ հավատում՝ կրթություն, գիտելիք, հմտություն ունեցող մարդը չկարողանա աշխատանք գտնի Հայաստանում. վարչապետ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ
Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ապրիլի 24-ին մի քանի փողոցներում երթևեկությունը կարգելվի
Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ըմբիշ Վազգեն Թևանյանը կվիրահատվի
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը կվիրահատվի, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Ռումինիայի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3
Մենք և պետությունը
Աղբյուր` Panorama.am
17:12
«Սա թատրոն չէ». տնտեսագետները ցանկանում են, որ վարչապետն իրենց առաջ խնդիր դնի
 «Կրթական համակարգում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման...
Աղբյուր` Panorama.am
17:05
Դավիթ Սանասարյանի կինը պաշտոնատար անձանց մեղադրում է անմեղության կանխավարկածը խախտելու համար
Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ դեսպան. Մեկնարկում ենք գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագիր
16:04 22/04/2019

ԱՄՆ դեսպան. Մեկնարկում ենք գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագիր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}