Պետք լինի, Պուտինը Պորոշենկոյի հետ կհանդիպի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպում մոտ ապագայում չի ծրագրվում, սակայն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի ղեկավարը պատրաստ է նման կոնտակտի: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Երկկողմանի հանդիպում ծրագրելու վերաբերյալ տեղեկություններ չունեմ: Նախագահը Չինաստանում ասել է, որ Մինսկի համաձայնությունների իրականացումն ապահովելու համար նա պատրաստ է նաև նման կոնտակտի: Այդպիսի հանդիպման համար պետք է անհրաժեշտ պայմաններ ու համապատասխան աշխատանքներ տարվեն»,- ասել է Պեսկովը: