Հասարակություն 10:47 07/09/2016 Հայաստան

Յունիսեֆ. Աշխարհում գրեթե 50 միլիոն երեխա «արմատախիլ» է արվել

Աշխարհում գրեթե 50 միլիոն երեխա է տեղահանվել, որից 28 միլիոնը՝ ոչ իրենց կողմից հրահրված հակամարտությունների պատճառով: Դեռ ավելին՝ միլիոնավոր այլ երեխաներ ևս արտագաղթում են՝ հույս ունենալով գտնել ավելի բարեկեցիկ ու անվտանգ կյանք:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, հակամարտությունների և բռնությունների պատճառով հաճախ տրավմաների ենթարկված երեխաները շարունակում են վտանգել իրենց կյանքը՝ ծովային ճանապարհորդությունների ժամանակ խեղդվելու, թերսնուցվելու և ջրազրկվելու, թրաֆիքինգի ենթարկվելու, առևանգվելու, բռնաբարվելու և նույնիսկ սպանվելու հավանականությունն աչքի առաջ ունենալով: Նրանք հաճախ ենթարկվում են խտրականության և այլատյացության տարբեր երկրներով անցնելիս և հենց այն երկրներում, որտեղ հանգրվանում են:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Արմատախիլ արված՝ փախստական և միգրանտ երեխաների աճող ճգնաժամը» զեկույցը նոր տվյալներ է ներկայացնում, որոնք սարսափազդու գույներով են պատկերում վայրագ հակամարտությունների և այլ ճգնաժամերի ազդեցությունը կրող միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների կյանքն ու իրավիճակը, որոնց համար ամենը վտանգելն ավելի ապահով տարբերակ է, քան հայրենիքում մնալը:

«Ծովում խեղդված Այլան Քըրդիի՝ ափ քշված փոքրիկ մարմնի կամ տունը ոչնչացվելուց հետո շտապ օգնության մեքենայում նստած Օմար Դաքնիշի սարսափած ու արյունոտ դեմքի անհավատալի լուսանկարներն ապշեցրել են աշխարհը», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖԻ գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը (Anthony Lake): «Սակայն յուրաքանչյուր լուսանկար, լինի այն աղջկա, թե տղայի,  ներկայացնում է վտագի մեջ ապրող միլիոնավոր այլ երեխաների, և դա մեզնից պահանջում է անհատ երեխաների նկատմամբ մեր կարեկցանքը համապատասխան գործողությունների վերածել հանուն բոլոր երեխաների»:

Ըստ զեկույցի, երեխաներն իրենց ծննդավայր երկրից դուրս ապաստան փնտրող ոչ համաչափ և աճող զանգվածեն կազմում: Նրանք աշխարհի բնակչության մեկ երրորդն են և փախստականների կեսը: 2015թ.-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) պաշտպանության տակ գտնվող բոլոր երեխա փախստականները Սիրայից և Աֆղանստանից են եղել:

28 միլիոն երեխա հակամարտության և բռնությունների պատճառով լքել են իրենց բնակավայրերը, որի 10 միլիոնը փախստական երեխաներ են, իսկ 1 միլիոնը՝ ապաստան փնտրողներ, ում փախստականի կարգավիճակը դեռ չի որոշվել: Բացի դրանից, 17 միլիոն երեխա տեղահանվել է իր ծննդավայր երկրի սահմաններում: Սրանք այն երեխաներն են, ում հրատապ անհրաժեշտ է հումանիտար օգնության և անհապաղ ծառայություններ:

Ինքնուրույն սահմանը հատող երեխաների թիվը գնալով աճում է: 2015թ.-ին ավելի քան 100000 առանց ուղեկցողի երեխաներ 78 երկրներում ապաստան են փնտրել. այս թիվը երեք անգամ գերազանցում է 2014թ.-ի ցուցանիշը: Ընդ որում, առանց ուղեկցողի երեխաներն այն երեխաներն են, ում ամենաշատն է սպառնում չարաշահումն ու շահագործումը, այդ թվում՝ թրաֆիքինգն և մաքսանենգությունը:

Գրեթե 20 միլիոն այլ միջազգային միգրանտ երեխաներ լքել են իրենց տները տարբեր պատճառներով, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության կամ հրոսակախմբային բռնության: Նրանցից շատերը չարաշահման կամ կալանավորման հստակ սպառնալիքի տակ են փաստաթղթերի, անորոշ իրավական կարգավիճակի պատճառով, և չկա նրանց բարեկեցության համակարգվածվերահսկում կամ մոնիտորինգ. սրանք անհայտ ճակատագրով, մոռացության մատնված երեխաներ են:

Ըստ զեկույցի, այնտեղ, որտեղ կան անվտանգ և օրինական ճանապարհներ, միգրացիան կարող է հնարավորություններ ստեղծել թե՛ միգրանտ երեխաների, թե այն համայնքներիի համար, որի մասն են իրենք կազմում: Բարձր եկամուտ ունեցող երկրներում միգրացիայի ազդեցության մասին վերլուծությունը ցույց է տալիս, որ միգրանտներն ավելի շատ հարկեր են մուծում, քան՝ սոցիալական վճարներ ստանում: Աշխատանքային շուկայում միգրանտները լրացրել են թե՛ բարձր, թե՛ ցածր որոկավորում պահանջող թափուր պաշտոնների բացը և նպատստել են տնտնեսական զարգացմանն ու նորարարությանը հյուրընկալ երկրներում:

Սակայն, դժբախտաբար, երեխաներն, ովքեր հեռացել կամ ստիպողաբար տեղահանվել են իրենց տներից, հաճախ զրկվում են միգրացիայի պոտենցիալ օգուտներից, այնպիսիք, ինչպիսիք են, օրինակ, կրթությունը՝ հիմնական դրդիչ պատճառը, որի համար շատ երեխաներ և ընտանիքներ ընտրում են գաղթի  ճանապարհը:  Միգրանտ երեխան 5 անգամ ավելի հավանականությամբ դպրոց չի հաճախի, քան ոչ միգրանտը: Երբ,այնուամենայնիվ, նրանց հնարավորություն է ընձեռնվում ուսում ստանալու, դպրոցն այն վայրն է դառնում, ուր գաղթական և փախստական երեխաները մեծ հավանականությամբ խտրականության զոհ են դառնում, այդ թվում՝ անարդար վերաբերմունքի և բռնության (բուլիինգի):

Զեկույցը մատնանշում է 6 հիմնական քայլեր, որոնք կպաշտպանեն և կօգնեն տեղահանված, փախստական կամ միգրանտ երեխաերին: Այն է՝
Պաշտպանել մանկահասակ փախստականներին և գաղթականներին, մասնավորապես նրանց, որքեր ուղեկցողներ չունեն:
Վերջ դնել փախստականի կարգավիճակ փնրող կամ գաղթող երեխաների ձերբակալմանը՝ ներդնելով մի շարք նոր գործնական այլընտրանքներ
Նպաստել ընտանիքների միասնական մնալուն, որպես երեպաների պաշտպանության լավագույն միջոց, և երեխաներին տալ օրինական կարգավիճակ:
Ուսուցում տրամադրել բոլոր փախստական և միգրանտ երեխաներին և մատչելի դարձնել նրանց համար առողջապահությունն ու այլ որակյալ ծառայությունները:
Գործել փախստականների և միգրանտների լայնամասշտաբ տեղաշարժի հիմքում ընկած պատճառների վերացման ուղղությամբ:
Միջոցներ ձեռնարկել այլատյացության, խտրականության և մարգինալացման դեմ պայքարելու համար:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}