Արթուր Դավթյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ
Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի նշանակման մասին ընտրությունները: Հաշվիչ հանձնաժողովը ներկայացրեց արդյունքները: Ընտրությանը 130 պատգամավորից մասնակցել է 103-ը. անվավեր է ճանաչվել երեք քվեաթերթիկ, ձայները բախշվել է՝ 97 կողմ, 3 դեմ: Արթուր Դավթյանն ընտրվեց Հայաստանի գլխավոր դատախազ:
Նշենք, որ Արթուր Դավթյանը գլխավոր դատախազի միակ թեկնածուն էր:
Արթուր Դավթյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, ԱԺ-ին՝ վստահության համար: Վստահեցրեց, որ «գիշեր ու զօր աշխատելու է, ամեն ինչ անելու է դատախազական ամբողջ համակարգի առջև դրված խնդիրները լուծելու համար»:
ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարել էին, որ չեն մասնակցելու ընտրությանը, ՕԵԿ անդամներն ազատ էին ընտրության մեջ, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ն էլ հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու:
Ա. Դավթյանի թեկնածությունն ԱԺ-ին առաջարկել էր ՀՀ Նախագահը` ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի և 103-րդ հոդվածի համաձայն:
Կենսագրություն.
Արդարադատության I դասի խորհրդական
Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:
Մասնագիտական գործունեություն
ՀՀ Ազգային ժողովի` 15.09.2016 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ
2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ
2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ
2008-2012թթ. - ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ
2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ
2006-2007թ.- ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ
2000-2006թթ. – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս
Դասախոսում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում», «Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանում»:
Կրթություն
2005թ. – Իրավաբանական գիտությունների թեկնածու
2001-2004թթ. – ԵՊՀ, ասպիրանտուրա
1999-2001թթ.- ԵՊՀ , մագիստրատուրա
1995-1999թթ. – ԵՊՀ, բակալավրիատ
Ամուսնացած է, ունի երկու դուստր
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու. Ըմբռնումով եմ մոտենում բոլոր պատգամավորների մոտեցումներին
- Քշտեք ձեր ձեռքերը և անցեք գործի. Լևոն Զուրաբյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Գ. Ջհանգիրյան. «Ամորձատում ենք դատախազությունն այնպես, որ նա իրական ազդեցություն չկարողանա ունենալ»
- Գլխավոր դատախազի թեկնածու. «Հարսնաքարի գործով իրապես ապահովվել է օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը»
- Մենք ընտրում ենք դատախազ, այլ ոչ թե փրկիչ. Էդուարդ Շարմազանով
- Քանի դեռ խաղի կանոնն այս է, ես չեմ հավատում բարի կամքի միսիոներներին. Նաիրա Զոհրաբյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր մակարդակի հասցնենք. Գլխավոր դատախազի թեկնածու
- Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը. Հարց՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Գլխավոր դատախազի թեկնածուն՝ Մարտի 1-ի բացահայտման մասին
- Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ներկայացում է իր ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան