Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք՝ գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին։ Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստին։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կազմակերպվող մի շարք գագաթաժողովների։
Նյու Յորքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները տարբեր երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։
Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ելույթներ կունենա ամերիկյան մի շարք հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան