Քաղաքական 13:20 21/09/2016

Անկախության ձեռքբերում. Հայոց բանակ

Հեղինակ` Էդգար Խաչատրյան

25 տարի առաջ՝ այս օրը, անկախության հանրաքվեով հիմք դրվեց Հայաստանի 3-րդ հանրապետության ձևավորմանը և բեկում մտցվեց հայ ժողովրդի պատմության մեջ: Ո՞րն է անկախության տարիների հիմնական ձեռքբերումներից մեկը... Առաջին պատասխանը, որ հախուռն կարելի է արտաբերել՝ Հայոց բանակի ստեղծումն է:

Անկախությունն ամենից առաջ նշանակում է իրավունք, իսկ անկախությամբ պայմանավորված ազատությունը՝ պատասխանատվություն:Ազատ և անկախ լինելու պարտավորվածության իր չափաբաժինը, կարելի է ասել, իր ուսերին պատվով կրում են ՀՀ զինված ուժերը: Հայաստանի Ազգային բանակը կայացման նույն ճանապարհն է անցել` ինչ Հայաստանի Հանրապետությունը: Հընթացս կազմավորվելով չհայտարարված պատերազմի օրերին` Հայոց Ազգային բանակը կարողացավ հաղթանակով ավարտել պարտադրված պատերազմը, խաղաղ պայմաններում էլ դառնալ մարտունակ ու կարող ուժ` պաշտպանելով երկիրն ու ապահովելու համար տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը: Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումն էր, որն այսօր արդեն պատմական փաստ է և անհերքելի իրողություն: Սա նաև նշանակում է, որ բանակաշինությունը ամենօրյա զարգացման ու ամրապնդման իր ուղին է անցնում:

Ունենալ բանակ, նշանակում է՝ տիրապետել հեղինակավոր, վստահելի մի ուժի և միջոցի, որը ծառայում է ամբողջ հասարակության շահերի պաշտպանությանը և անվտանգությանը: Այնպիսի նախապայմաններ, ինչպիսիք են զինված ուժերի հեղինակությունը, զինծառայության հարգը, դրանց նկատմամբ ժողովրդի վստահությունը և աջակցությունը, անհրաժեշտ են պետության ռազմական ոլորտի հաջողության համար: Հայկական Զինված ուժերը հաջողել են այս հարցերում: Եվ պատահական չէ, որ տարածաշրջանում իր մարտունակությամբ հայոց բանակը առաջատար դիրքում է: Ուստի բանակի կազմավորման հիմնական գաղափարը անվտանգության և անկախության պահպանման երաշխիք դառնալն է, որն այսօր արդեն կայացած փաստ է:

Ինչպե՞ս տեղի ունեցավ բանակի կազմավորման դժվարին գործընթացը: Անկախ Հայաստանի զինված ուժերի կանոնավոր զորամիավորումներն ու զորատեսակները, ինչպես նաև սպայական կազմը ձևավորվեցին խորհրդային բանակի կազմակերպական հիմքի վրա։ Աստիճանաբար աճեց զինվորականների թիվը։ Հաշվի առնելով Հայաստանի տարածքում ձևավորված ռազմաարդյունաբերական համալիրի գիտա-տեխնիկական և տեխնոլոգիական բարձր մակարդակը՝ աշխատանքներ ծավալվեցին դրա պահպանման ու զարգացման ուղղությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում բանակի մարտական պատրաստականության կատարելագործմանը։ Բանակի զինանոցը աստիճանաբար համալրվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով, ինչը թույլ տվեց ամուր պատվար դառնալ անկախության պաշտպանության գործում։ Հայոց բանակում ծառայելը դարձավ յուրաքանչյուր հայ երիտասարդի պատվի գործը։ Ինչը և ապացուցվեց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, և ապացուցվում է ամեն օր՝ առաջնագիծ-սահմանագոտում: 

Ի՞նչ նշանակություն ունի 25 ամյա բանակը Հայաստանի, հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացու կյանքում, և որոնք են այն հիմքերը, որոնցով բանակը իր անկյունաքարային տեղն է զբաղեցնում հասարակության կյանքում: Նախ և առաջ բանակը նկատելի դեր է խաղում պետության թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրների լուծման գործում՝ որպես պետության անվտանգության համակարգի կարևորագույն տարր:

Բանակն ապահովում է պետության արտաքին անվտանգությունը, սահմանների պաշտպանությունն ու տարածքների անձեռնմխելիությունը, ինչպես նաև՝ ռազմական օգնություն է ցուցաբերում դաշնակից պետություններին կամ ժողովուրդներին, մասնակցություն է ունենում աշխարհում խաղաղության ապահովման գործընթացում՝ բարձրացնելով երկրի միջազգային վարկը: Բանակի հասարակական արժեքը պայմանավորված է նաև նրանով, թե որքանով է այն ապահովում երկրի խաղաղ զարգացումը, հանդես գալիս երկրի սահմանադրական կարգի երաշխավորի դերում:

Միով բանիվ, կարելի է նշել, որ Հայոց բանակը վստահորեն կատարում է իր առջև դրված խնդիրները, ինչը պայմանավորված է նրա ամենօրյա զարգացմանը միտված գործողություններով, ինչպես նաև որպես համակարգ անխափան գործելու բոլոր հնարավորություններն օգտագործելու կարողությամբ:

Բանակը նաև հասարակական ինստիտուտ է, ու ինչպես ցանկացած հասարակական ինստիտուտ, լինի դա կրթության, առողջապահության, տնտեսական, քաղաքական կամ այլ, կոչված է կատարելու որոշակի սոցիալական գործառույթներ: Բանակն անմիջականորեն կապված է հասարակության ձևավորման, հասարակության տարբեր խավերի, ինստիտուտների, խմբերի, միավորումների ձևավորման, փոխլրացման ու փոխհամագործակցության հետ: Ուստի որպես հասարակական և պետական միավոր բանակը ծառայում է մեր հասարակությանը, ինչում էլ կայանում է նրա բարձր կարգավիճակի և հեղինակության կարևորագույն նախապայմանը:

25-ամյա կայուն զարգացման ճանապարհին բանակն իրականացնում է նաև կրթադաստիարակչական ֆունկցիա՝ սերմանելով պետության համար կարևորագույն արժեքներ, պատրաստելով ռազմական մասնագետներ: Հայտնի է, որ զորակոչով պայմանավորված բանակի շարքերն են գալիս համալրելու զինծառայության նկատմամբ տարբեր վերաբերմունք, տարբեր հոգեհուզական համակարգ ունեցող առանձին մարդիկ: Իսկ բանակում նրանք սկսում են զգալ իրենց կարևորությունը, առաքելությունը և դերը:

Բանակը հասարակական կյանքում իր կարևորությամբ աչքի է ընկնում նաև օպերատիվ արձագանքմամբ, արտակարգ իրավիճակներում մասնագիտական օգնությամբ ցուցաբերմամբ, ինչպես նաև հատուկ ուշադրության է արժանի հայոց բանակի խաղաղապահ առաքելությունը աշխարհի տարբեր թեժ կետերում: 2004թ.-ից ի վեր, մինչ օրս ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր երկրների թեժ կետերում իրականացրել է խաղաղապահ առաքելություն՝ Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում, ինչպես նաև հանդես են եկել բազմաթիվ զորավարժություններում:

Բանակը որպես կայացած ինստիտուտ, իր ռազմական դոկտրինով ու պաշտպանական քաղաքականությամբ հեղինակություն է վայելում նաև միջազգային ասպարեզում իր բազմավեկտոր համագործակցությամբ ԱՊՀ, Հայաստան-ՆԱՏՕ, ԵԱՀԿ, Կարմիր խաչի շրջանակներում, ինչպես նաև տարբեր երկրների հետ երկկողմ համագործակցությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:02
Իջևանում «ՏաՀույս» երգչախումբը քայլերթի մասնակիցներին դիմավորեց Հայաստանի և Արցախի օրհներգերով
Կիրանց գյուղից մեկնարկած քայլերթի մասնակիցներն, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, արդեն Իջևանում...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}