Ռուսաստանն առաջին անգամ Պակիստանում զորավարժություններ կանցկացնի
Պակիստանի զինված ուժերի Չերատ զորավարժարանում, որը մայրաքաղաք Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա է գտնվում, մեկնարկում են «Բարեկամություն-2016» տակտիկական համատեղ զորավարժությունները:
Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին, հայտնում են, Ռուսաստանի և Պակիստանի համատեղ զորավարժություններ անցկացվում են առաջին անգամ: Նշվում է, որ դրանք ուղղված են երկու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:
Ռուսական կողմից զորավարժություններին մասնակցելու է 70 զինծառայող: Զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 24-ին, կավարտվեն հոկտեմբերի 10-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան