Մշակույթ 09:09 24/09/2016 Հայաստան

2017-ին Վիետնամում նախատեսվում է անցկացնել հայ մշակույթի օրեր

«Հայաստանի մշակույթի նախարարությունը  համագործակցում է ավելի քան հինգ տասնյակ երկրների հետ, որոնց թվում են նաև Ճապոնիան և Հնդկաչինի երկրները (Չինանստան, Կորեա, Վիետնամ, Թաիլանդ, Սինգապուր),- ի պատասխան Հայաստան- ասիական երկրներ մշակութային համագործակցության մասին Panorama.am-ի հարցին, տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:

Ըստ նախարարության, համագործակցության ակտիվությունը պայմանավորված է առաջին հերթին ստորագրված երկկողմ համաձայնագրերով ու գործնական ծրագրերով, ինչպես նաև տվյալ ժամանակահատվածում նշյալ տարածաշրջանում ընթացող մշակութային գործընթացներով: Մշակութային համագործակցության հարթակ են հանդիսանում նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող համաժողովներն ու միջազգային ակցիաները, որոնց նաև մասնակցում է Հայաստանը:

Չինաստանի հետ մշակութային համագործակցությունը մշտապես զարգանում է դինամիկ կերպով. պարբերաբար կազմակերպվում են փոխադարձ մշակույթի օրեր, հայ արվեստագետները մասնակցում են Պեկինի բիենալեին, Չինաստանում կազմակերպվող կինոփառատոներին (Պեկինի կինոփառատոն, Սիան քաղաքի «Մետաքսի ճանապարհ» կինոփառատոն) և այլ ձևաչափերի:

Կորեայի հետ համագործակցության շրջանակում՝ Հայաստանը մշտապես  մասնակցում է Պուսանի կինոփառատոնին, իսկ վոկալիստները տարիներ շարունակ՝ «Ապրիլյան գարուն» երաժշտական փառատոնին: 2014 թվականին Կորեայում անցկացվող «Կովկասյան մշակութային փառատոնի» շրջանակում անցկացվել են «Հայ մշակույթի օրեր Կորեայում» ծրագիրը: Ելույթներով հանդես են եկել Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ համույթը, կայացել է Արարատ Սարգսյանի՝ «Թղթի պատրաստում և տառերի ու պատկերների դաջում հնագույն եղանակով» վարպետության դասերը: Փառատոնի օրերին  ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Ինչ վերաբերում է Ճապոնիային և Վիետնամին, ապա այս երկրներում, վերջին տարիներին հայ մշակույթի նկատմամբ հետաքրքրությունն ակնհայտորեն ավելացել է, ինչն էլ հանգեցրել է համագործակցության ակտիվացմանը: Մասնավորապես, 2015 թվականին Երևանում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մշակույթի, սպորտի և տուրիզմի նախա-րարության միջև մշակույթի բնագավառում 2015-2018 թթ. համագործակցության մասին» ծրագիրը: Վիետնամի մշակույթի, սպորտի և տուրիզմի նախարարի տեղակալը մասնակցել է 2015 թվականին Երևանում անցկացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. Մշակույթի դերը «ԵՏ-2015» օրակարգում» կոնֆերանսին:

2016 թվականին Վիետնամում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ վիետնամական «AN VIEN» հեռուստաալիքով ցուցադրվել են հայկական ֆիլմեր, կազմակերպվել է երաժշտության շաբաթ: 2017 թվականին Վիետնամում նախատեսվում է անցկացնել հայ մշակույթի օրեր:

2013-2016 թթ. ընթացքում Ճապոնիայում կայացել են թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, «ԱրսԼունգա» դուետի, Կոմիտասի անվան քառյակի համերգները, Հայաստանի պատանի նկարիչները մասնակցել են «Աշխարհի երեխաների նկարները» մրցույթին, իսկ 2016 թվականի մարտի 22-27-ը Տոկիոյի «Դայկանյամա Հիլլսայդ Տերաս» սրահների համալիրում անցկացվել է «Հայկական մշակույթի շաբաթ», որի ընթացքում բացվել է նկարիչ-ձևավորող  Արև Պետրոսյանի ցուցահանդեսը:

Ճապոնացի, չինացի, կորեացի և վիետնամցի երաժիշտ կատարողները մշտապես մասնակցում են Հայաստանում անցկացվող երաժշտական («Երևանյան հեռանկարներ», «Արամ Խարատրյան», «Վերածնունդ»), կինո («Ոսկե ծիրան»), թատերական  («ՀայՖեստ») փառատոներին, գրական ծրագրերին («Գրական տապան»): Ավանդույթ են դարձել Հայաստանում Ճապոնական ֆիլմերի շաբաթները: Այս տարվա սեպտեմբերի 26-27-ին,  Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և Կոմիտասի թանգարան ինստիտուտում, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում  հանդես կգա «Նոհ» ճապոնական թատրոնը:

Սինգապուրի և Թաիլանդի հետ համագործակցության ակտիվությունը կրում է իրադարձային բնույթ. մասնավորապես՝ Թաիլանդի հետ համագործակցությունը ակտիվ է եղել 2012 թ.՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք, ապա՝ 2013 թ. Բանգկոկը գրքի համաշխարհային մայրաքաղաք ծրագրերի շրջանակներում: Այս համատեքստում, Հայաստանում հանդես է եկել թայլանադական ազգային համույթը, իսկ Բանգկոկում ներկայացվել է հայկական մշակույթը: 2013 թ. Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի հոբելյանական ծրագրով Սինգապուրում, ապա` Կորեայում և Ճապոնիայում ելույթ է ունեցել «ԱրսԼունգա» դուետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}