14:12 26/09/2016 Հայաստան

Հայաստանում երեխաների 36 տոկոսը խոցելի է, թեև աղքատ չէ

Հայաստանում երեխաների գրեթե մեկ երրորդը թե՛ աղքատ է, թե´ ունի բազմակի համընկնող խոցելիություն/կարիքավորություն: Այս մասին է վկայում  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝  Հայաստանում առաջին ազգային բազմակի և համընկնող խոցելիության վերլուծության արդյունքները:

«Մանկական աղքատությունը Հայաստանում» բազմակի և համընկնող խոցելիության ազգային վերլուծությունը կովկասյան տարածաշրջանում իր տեսակի մեջ առաջինն է: Այն վեր է հանում մանկական աղքատության ամբողջական պատկերը համադրելով աղքատության դրամային և ոչ դրամային կողմերը: Հետազոտությունը հիմնված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Ինոչենտի» հետազոտությունների գրասենյակի (Ֆլորենցիա, Իտալիա) նորարարական մեթոդաբանության վրա և դիտարկում է խոցելիության ինը չափում (սնուցում, վաղ մանկական տարիքի կրթություն և խնամք, կրթություն, ժամանց, սոցիալական փոխհարաբերություններ, հագուստ, տեղեկատվություն, նյութական/կոմունալ պայմաններ, կացարանային պայմաններ), ինչպես նաև երեք տարիքային խմբեր՝ 0-5, 6-14, 15-17:

«Մանկական աղքատությունն ավելին է, քան պարզապես դրամական կարիքը. այն բազմաչափ է: Երեխաների համար աղքատ լինել կարող է նշանակել զրկված լինել կյանքի համար վճռորոշ պայմաններից, ինչպիսիք են սնուցումը, կրթությունը, ժամանցն ու կացարանային պայմանները: Այս զրկանքներն ավելին են, քան պարզապես դրամական կարիքները, որոնք ազդում են երեխայի ոչ միայն ներկա կյանքի, այլև՝ հետագայում իրենց ամբողջական ներուժը զարգացնելու կարողության վրա»,-վերլուծության շնորհանդեսին ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը՝ հավելելով, որ խոսքը գնում է երեխաների զրկվածության մասին, ինչից են զրկված երեխաները, ովքեր ապրում են աղքատ ընտանիքում, հասարակությունում, այն հասարակությունում, որը գերակայություններ չի տալիս երեխաների կարիքներին: 

Նա ընդգծեց, որ ունենալով նման վերլուծություն, հետազոտություն, տեղեկատվություն, որն ասում է՝ ինչ պետք է արվի, ինչ կարող են անել, մեկ նոր պարտականություն է իրենց համար:

«Սա պետք է լինի այն գործընթացի մեկնարկը, որը պետք է սկսենք՝ ջատագովենք այն քաղաքականությունը, որը կնպաստի երեխաների աղքատության, զրկվածության խնդիրների կարգավորմանը»,- ասաց  Տանյա Ռադոչայը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)  հայաստանյան գրասենյակի երեխաների իրավունքների մոնիթորինգի և գնահատման բաժնի ղեկավար Լուսինե Երեմյանի խոսքով,  իրենց նպատակներից է նման վերլուծության և մեթոդաբանության միջոցով նկատել բազմաչափ աղքատության մեջ գտնող երեխաներին, հայտնաբերել, նպաստել այդ երեխաներ թվի կրճատմանն ուղղված արդյունավետ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:

Ըստ վերլուծությունը կազմողների, վերլուծությունը կարևոր տվյալներ է հաղորդում ոչ միայն սոցիալական քաղաքականության մշակման համար՝ երաշխավորելու, որպեսզի երեխաները պաշտպանված լինեն ռիսկերից, այլև՝ ընդլայնելու այն ծառայությունների հասանելիությունը, որոնց կարիքը երեխաներն ունեն: Անկախ օգտագործվող մեթոդաբանությունից, վիճակագրությունը նաև հուշում է, որ երեխաներն ավելի քան որևէ տարիքային խումբ, ենթակա են աղքատության ռիսկին: Մանկական աղքատությունը վերացնելը մարտահրավեր է շատ երկրների համար, և առանցքային խնդիրներից է:

Ըստ վերլուծության, Հայաստանում երեխաների 64 տոկոսը խոցելի է աղքատության 2 և ավելի չափելի դրսևորման ուղղությամբ:
Ըստ առկա տվյալների, նման խոցելիությունը հասնում է 82 տոկոսի գյուղական բնակավայրերում, մինչդեռ քաղաքային բնակավայրերում այն կազմում է 53 տոկոս: Ազգային մակարդակում  երեխաների միայն 12 տոկոսն է, որ չի կրում աղքատության տարբեր դրսևորումների ազդեցությունը: Սա վերաբերում է գյուղական բնակավայրերում ապրող երեխաների 3 տոկոսին, քաղաքային բնակավայրերում ապրող երեխաների 18 տոկոսին: Նման երեխաները միաժամանակ խոցելի են աղքատության միջինում 3 չափման ուղղությամբ:

Երեխաների մեծ մասը խոցելի է կոմունալ ծառայությունների, բնակարանայի պայմանների և ժամանցային հնարավորությունների տեսանկյունից:
Կոմունալ ծառայություններն այստեղ սահմանվում են որպես վատ ջրամատակարարման և ջեռուցման համակցություն, իսկ բնակարանային պայմանները՝ որպես բնակելի տարածքի գերբնակեցում և բնակարանային խնդիրների առկայություն: Ժամանցը չափվում է ժամանցի պարագաների և խաղալու տարածքի համակցությամբ: Կոմունալ ծառայությունների առումով տարբերությունը շատ սուր է գյուղական և քաղաքային բնակավայրերի միջև. գյուղական բնակավայրերում երեխաների 87 տոկոսը զրկված է որոշ ծառայություններից, քանի որ անբավարար է թե ջրամատակարարման, թե ջեռուցման հասանելիությունը:
Երկրորդ կարևոր տարբերությունը վերաբերում է տեղեկատվությանը. գյուղական բնակավայրերում ապրող երեխաների 57 տոկոսի համար տեղեկատվությունը հասանելի չէ, մինչդեռ քաղաքային բնակավայրերում ապրող երեխաների միայն մեկ երրորդն է գտնվում նույն իրավիճակում:
Քաղաքականությունները պետք է հիմված լինեն ենթակառուցվածքների տեսանկյունից քաղաք/գյուղ տարբերությունների հաղթահարմանը և ուժեղացնեն սոցիալական պաշտապնության համակարգը գյուղական տարածքներում՝ դրական ազդեցություն ունենալով ՏՏ ընդհանուր կենսամակարդակի վրա:


Երեք երեխայից գրեթե մեկը թե աղքատ է, թե խոցելի:
Երեխաների 28 տոկոսը խոցելի է (աղքատության 2 կամ ավելի չափելի դրսևորմամբ) և ապրում է դրամական տեսանկյունից աղքատ տնային տնտեսությունում: Այս երեխաներն ամենախոցելին են, և, հետևաբար, առաջնահերթ ուշադրության պետք է արժանանան սոցիալական քաղաքականության տեսանկյունից: Երեխա ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանությունը պետք է ընդլայնվի՝ ավելի շատ երեխաներ ընդգրկելու համար՝ զուգակցելով նպատակային ոլորտային միջամտությունների հետ:
Միաժամանակ,  երեխաների 36 տոկոսը խոցելի է, սակայն չի ապրում աղքատ տնային տնտեսություններում: Այս երեխաների խոցելիությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է ուղղակի միջամտություն, որպեսզի նրանք դուրս չմնան ուշադրությունից՝ միայն դրամական աղքատության խնդիրները լուծող քաղաքականությունների կիրառման արդյունքում:

Ավելի ցածր տարիքի երեխաների շրջանում հիմնականում նկատվում է սնունդի գծով խոցելիություն:
0-5 տարեկան երեխաների գրեթե մեկ երրորդը խոցելի են սննդի առումով, իսկ 3-5 տարեկան երեխաների 23 տոկոսը խոցելի է վաղ մանկության տարիքի կրթության առումով: Տարիքային այս խմբի համար խոցելիության ամենաբարձր ցուցանիշը տեղ են գտել տեղեկատվության (49 տոկոս), կոմունալ ծառայությունների (48 տոկոս) և բնակարանային պայմանների (51 տոկոս) չափումներում:

Ավելի բարձր տարիքի երեխաները հիմնականում խոցելի են ժամանցի և սոցիալական փոխհարաբերությունների առումով:
6-14 և 15-17 տարեկան երեխաներն առավել խոցելի են ժամանցի տեսանկյունից, քանի որ չունեն դրսում խաղալու տարածք, գրքեր կամ խաղալիքներ:  6-14 տարեկան երեխաների գրեթե կեսը խոցելի է սոցիալական փոխհարաբերությունների տեսանկյունից: Սա պահանջում է համապատասխան քաղաքականության մշակում և իրականացում, որը կնպաստի երեխայի և հասարակության փոխհարբերությունների ներառմանը և դրանց դինամիկայի դիտարկմանը՝ երաշխավորելու երեխաների հավասար հնարավորությունները լինելու առողջ, լավ սնված, համայնքում ընդգրկված, ինչպես նաև ապահովելու ինքնահարգանքի սոցիալական հիմքերը: Երեխայի զարգացման վրա նման խոցելիությունը կարող է ազդել ավելի շատ, քան նյութական զրկանքները:
6-14 տարեկան երեխաների 37 տոկոսը խոցելի է կրթության տեսանկյունից, մինչդեռ ավելի բարձր տարիքի երեխաների 12 տոկոսը ներառված չեն կրթական կամ ուսուցման համակարգերում:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:02
«Վրացական երազանք»-ը 90 մանդատ կստանա. Մամուկա Մդինարաձե
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանում է խորհրդարանական մեծամասնություն կամ 150 մանդատից մոտ 90-ը։ «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
22:47
Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին մեքենաներ են բախվել
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 20:14-ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Լուկաշին...
Աղբյուր` Panorama.am
22:42
Տեր Հեթում. Հանցագործներն անպայման կհայտնաբերվեն և կստանան իրենց պատիժ
Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը, անդրադառնալով Ախթալայի վանքի կողոպուտին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
22:06
Նարեկ Սամսոնյան. Հետևեք վրացական զարգացումներին ու հասկացեք ինչ կարգի կրակի մեջ ենք մենք
Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, արձագանքելով վրացական ԶԼՄ-ների հետընտրական հրապարակումներին, գրում է. «Հենց...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հրդեհ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
22:00
Վրաստանի ԿԸՀ. Խորհրդարան կանցնի 5 ուժ
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է քվեաթերթիկների 69.94 տոկոսը։ Նախնական տվյաներով, խորհրդարան կանցնի հինգ ուժ։...
Աղբյուր` Panorama.am
21:42
Վրաստանի ընտրություններում հաղթանակ է տոնում թե ընդդիմությունը, թե իշխանությունը
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տոնում թե իշխող «Վրացական երազանքը», թե ընդդիմությունը։ «Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:53
Տիգրան Ղազարյանը և Հայկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն
Ըմբշամարտիկներ  Տիգրան Ղազարյանը և Հայկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից ու նաև տեղեկացնում,...
Աղբյուր` Panorama.am
20:33
3 էքզիթ փոլ. Երկուսի արդյունքներով Վրաստանում հաղթում է ընդդիմությունը
Վրաստանում քիչ առաջ փակվել են ընտրատեղամասերի դռները։ Մինչ կհրապարակվի մասնակցության վերաբերյալ վերջնական ցուցանիշը, արդեն մի քանի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Տարածաշրջանի երկրները չպետք է ներքաշվեն Իսրայելի խաղում. Էրդողան
«Իսրայելն Արևմուտքի աջակցությամբ փորձում է տարածաշրջանային պատերազմ հրահրել։  Մերձավոր Արևելքի երկրները չպետք է ներքաշվեն այդ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերջերս խրախուսել է նախընտրական շրջանում  տեղի ունեցած բռնությունները, և այժմ նրա կոկորդիլոսի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Mercedes-Benz-ն ամբողջությամբ այրվել է
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 18:11-ին  ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ճամբարակում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում
Վրաստանում, ինչպես և սպասվում էր, խորհրդարանական ընտրություններն անցկացվում են լարված մթնոլորտում։ Տելեգրամ տարբեր ալիքներ տեսանյութեր են...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կայծակի հարվածից հետո Wizz Air-ի օդանավը վերադարձել է Քութայիսի
Քութայիսիից Պրահա թռչող Wizz Air ընկերության ինքնաթիռը կայծակի հարվածից հետո վերադարձել է մեկնման օդանավակայան։ Այս մասին հայտնում են վրացական...
Աղբյուր` Panorama.am
17:44
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հոկտեմբերի 25-ից 27-ը մասնակցում է Հայաստանի ամենամեծ Տուն էքսպոյին։ Տուն էքսպոյի այցելուներն...
Աղբյուր` Panorama.am
17:38
ՔԿ պարզաբանումը Մարտակերտի քաղաքապետի գործով ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է». Legist Advocates Team
«ՀՀ քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի արդարացման վերաբերյալ տարածել է պարզաբանում, որն...
Աղբյուր` Panorama.am
17:26
Օձունում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Ավանտա»-ի հիմնադիր ամուսինները բաժանվել են
«Ավանտա» կլինիկայի հիմնադիր ամուսինները՝ Կարեն Գրիգորյանն ու  Լիլիթ Թումանյանն ամուսանլուծվել են։ «Թվում էր` բիզնեսն...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մահացածը երգչուհու քույրն է
Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ Տեղեկությունը հաստատել է երգչուհու...
Աղբյուր` Panorama.am
16:39
Տիգրան Ղազարյանը նույնպես դուրս եկավ 1/4 եզրափակիչ
70 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Ղազարյանը 5։3 հաշվով հաղթել է ամերիկացուն ու դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մանվել Խնձրցյանը հաղթեց թուրք և ադրբեջանցի ըմբիշներին
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում հաղթել է ադրբեջանցի և թուրք ըմբիշներին՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Վորոնեժի բնակչուհին բողոքի ակցիաների պատճառով չի կարողացել Հայաստան գալ, դատի է տվել տուր օպերատորին
Վորոնեժի բնակչուհին, որ նախատեսել էր Հայաստան գալ անցած աշնանը, բողոքի ակցիաների պատճառով չի կարողացել այցելել։  Tourdom.ru...
Աղբյուր` Panorama.am
16:00
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
Գետառի կամուրջը կառուցվել է 12-րդ դարում, այն Երևանում ամենահինն է։ Այսօր այդ կամուրջը ու դրանից հետո կառուցված բազմաթիվ կամրջային հանգույցներ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Երևանում բախվել են ավտոբուսն ու մարդատար մեքենան, կա տուժած
Այսօր  հասարակական տրանսպորտի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ,  ժամը 13:00-ի...
Աղբյուր` Panorama.am
15:47
Բերդի նախկին ղեկավարը կրկին դատարանի առաջ է կանգնել
Բերդ համայնքի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն արդարացվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, ապա` կրկին կանգնել...
Աղբյուր` Panorama.am
15:37
Միխայիլ Գալուստյանը նշել է 45-ամյակը
Ազգությամբ հայ դերասան ու հումորիստ Միխայիլ Գալուստյանը նախօրեին նշել է 45-ամյակը։ «Գազետա.ռու»-ն հիշեցրել է, որ դերասանը...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ֆիլիպիններում զոհերի թիվն ավելացել է
Ֆիլիպինների հյուսիսում գտնվող Լուսոն  կղզում «Տրամի» փոթորիկի հետևանքով  ավերածություններ են եղել, զոհվել է 81 մարդ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
14:42
Թևանյան. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մտցնում է Թուրքիայի երախի մեջ
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մտցնում է Թուրքիայի երախի մեջ։ Անունը դրել են «Անդամակցում ենք ԵՄ–ին», բայց իրականությունն...
Աղբյուր` Panorama.am
14:36
Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
Վրաստանում ընդդիմությունը մտադիր է հանրահավաքներ անցկացնել ընտրատեղամասերի փակումից հետո՝ ժամը 20:00-ին։ «ՏԱՍՍ» գործակալության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում
19:51 25/10/2024

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}