Իսպանիայի Մարբեյայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Այսօր Իսպանիայի Մարբեյայի քաղաքային խորհուրդն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարության, որով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Քվեարկությանը մասնակից բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկեել այդ հայտարարության ընդունմանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղի ունեցած քննարկումների ընթացքում քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները խոսել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության և դրա կանխարգելիչ բնույթի մասին՝ հատկապես ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:
Բանախոսներն ընդգծել են Իսպանիայի կենտրոնական իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորությունը: