Օլանդն իր գրքում մեղադրում է Օբամային ԻՊ-ին ուժեղացնելու մեջ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր «Նախագահը չպետք է դա ասի» գրքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուժեղացման մեջ մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Daily Mail-ին:
Նրա կարծիքով, այն փաստը, որ ԱՄՆ նախագահը չաջակցեց 2013 թ. Սիրիայի տարածքում ավիահարվածներին, բերեց «խալիֆայության» առաջացմանը:
«Չգիտեմ՝ ինչ կլիներ, եթե մենք իրականացնեինք ավիահարվածները: Միակ բանը, որ կարող եմ ասել՝ մենք դա չարեցինք, և արդյունքում մենք ունենք ԻՊ»,- գրել է ֆրանսիացի առաջնորդը:
Օլանդը նաև մեղադրել է ԱՄՆ առաջնորդին Ֆրանսիայում փախստականների կտրուկ աճի մեջ:
«Մեր երկրի շատ փախստականներ են գալիս, նրանք, ովքեր չպետք է այստեղ գան: Մենք նրանց սովորեցնում ենք ֆրանսերեն, հետո գալիս է մյուս խումբը, և մենք պետք է նորից սկսենք: Եվ սա չի դադարում, չնայած պետք է, որ դադարի»,- գրել է նա գրքում:
2014 թ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրավել է Սիրիայի և Իրաքի տարածքների զգալի մասն ու այնտեղ հռչակել խալիֆայություն: