Քաղաքական 15:07 22/10/2016 Տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելել են Բաքու Ադրբեջանին բանակցային ուղեծիր վերադարձնելու

Հեղինակ` Վահագն Սարոյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները արդեն նոր կազմով այսօր կայցելեն տարածաշրջան: Այդ մասին նախօրեին հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ըստ դիվանագիտական տարբեր աղբյուրների, համանախագահները սկզբում կայցելեն Ադրբեջան, այնուհետև՝ Երևան:

Այս այցի ընթացքում Ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյին կփոխարինի Ստեֆան Վիսկոնտինը:

Համանախագահների այցը ինչքանով որ ծրագրված էր ու հերթականն էր, այնուամենայնիվ ունի իր հետաքրքրական և շեշտադրված ենթատեքստերը: Այսպես՝ համանախագահները տարածաշրջան այցի շրջանակներում առաջինը ժամանելու են Ադրբեջան: Առաջին հայացքից, նորմալ պրակտիկա է, կողմերից որ մեկին կայցելեն դա այդքան էլ մեծ նշանակություն չունի: Իսկ իրականում այս նրբությունը ունի իր հետաքրքրական կողմը:

Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ասպենի ինստիտուտի և «Ատլանտիկ» պարբերականի կողմից Վաշինգտոնում անցկացվող ամենամյա համաժողովին ունեցած ելույթում՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը նշել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման մեջ «այս պահին հստակ լուծում չի ուրվագծվում, որովհետև առաջնորդները պատրաստ չեն, որովհետև կողմերի մեջ առկա է լարվածություն»: Այս հայտարարությանը  օպերատիվ կերպով պատասխան է տրվում Բաքվից՝ սկզբում ԱԳ նախարարի, այնուհետև նախագահ Ալիևի մակարդակով:

Ի՞նչ է ասում Իլհամ Ալիևը՝ «Ամոթ է՝  հակամարտության չկարգավորման մեղքը բարդել Ադրբեջանի վրա»: Հոգեբանական տեսանկյունից սա մեղավորի սինդրոմ է, երբ մեղավորը գիտակցում է իր մեղքն ամբողջությամբ և առաջինն է արձագանքում անուղղակի մեղադրանք-ազդակին: Այդպիսով Ալիևը ապացուցում է հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու իր կարևոր դերակատարությունը: Մեկ անգամ չէ, որ բանակցային գործընթացում Հայաստանը դրսևորել է կառուցողական դիրքորոշում փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորմանը հասնելու հարցում: Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը. մերժում է բոլոր տեսակի քննարկումները: Այսինքն՝ միջազգային հանրության, համանախագահող երկրների ու Հայաստանի դիրքորոշումներին դեմ է գնում միայն Ադրբեջանը: Սա ակնհայտ է ու հասկանալի բոլորին: Քերրիի հայտարարությունը, ճիշտ է, արտաքուստ վերաբերում էր երկու կողմերին, բայց Ադրբեջանի նախագահն արձագանքելով բացահայտել է իրական հասցեատիրոջը:

Համանախագահների այցին ընդառաջ Արցախա-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններում հայկական զինված ուժերը չեզոքացրել են ադրբեջանական մի քանի դիվերսիոն ներթափանցման փորձեր: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո սա առաջին նման փորձն էր, որը դսրևորվեց Բաքվի կողմից այն պարագայում, որ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած բարձր մակարդակով հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին Ադրբեջանը կողմ է արտահայտվել: Այսինքն, անկախ պայմանավորվածություններից Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած գծին հավատարիմ մնալու քաղաքականությունը՝ հակամարտության կարգավորման կարևորագույն հանդիպումներից առաջ և հետո շփման գիծը պահել լարվածության մթնոլորտում: Շարունակելով դժգոհությունը՝ Ալիևը նշում է, որ բանակցային փակ դռների հետևում Ադրբեջանին պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը:

Սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը ուղղակիորեն չի կարողանում դիմանալ արտաքին ճնշմանը: Ուստի համանախագահների տարածաշրջանային այցը Բաքվից սկսելը ունի նաև այսպիսի պատճառահետևանքային կապ:

Թե ինչ առարկայական արդյունք կլինի համանախագահների այս այցից, կերևա առաջիկայում: Նշենք, որ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին հայտարարել է, որ համանախագահները ուրախ կլինեն կազմակերպել նախագահների հանդիպում:

«Սակայն որոշումը, իհարկե, նախագահները պետք է կայացնեն: Մենք հավատացած ենք, որ ամենաբարձր մակարդակում երկխոսության ծավալումն անհրաժեշտ պայման է կարգավորման շուրջ առաջընթաց ունենալու համար»,- ասել էր Ուորլիքը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}