Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանը դեռ պետք է մարզավիճակ ձեռք բերի»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Մխիթարյանը նույնիսկ պահեստայինների նստարանին չի հայտնվել «Ֆեներբախչեի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում՝ հանդւպման ընթացքին հետևելով տրիբունայից։
«Իրավիճակն այնպիսին էր, որ մենք պետք է խաղայինք Լինգարդի, Մատայի ու Մարսիալի հետ,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է manutd.ru-ն։- Ես Էյնշտեյնը չեմ և չգիտեմ մարտավարական այնպիսի սխեմա, որը կթույլատրի խաղալ միաժամանակ 4 կիսապաշտպանով։ Հենրիխը դեռ պետք է աշխատի, որպեսզի ուժեր հավաքի և մարզավիճակ ձեռք բերի, որը նրան հնարավորություն կտա խաղալ ամենաբարձր մակարդակով։
Ես կարող էի նրան նստեցնել պահեստայինների նստարանին, 15-20 րոպե խաղային ժամանակ տալ, ինչպես արեցի Մեմֆիսի դեպքում, սակայն հիմա Հենրիխի համար ավելի լավ կլինի շարունակել աշխատել այնպես, ինչպես աշխատեց երեկ, նույնիսկ՝ ավելի մեծ համառությամբ։ Նա երեկ լավ է աշխատել անհատական ծրագրով և պետք է շարունակի նույն ոգով, իսկ հետո սպասի իր հնարավորությանը։ Բայց նա, ընդհանուր առմամբ, պատրաստ է և շատ շուտով պատրաստ կլինի մտնել խաղադաշտ»։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վերջին անգամ մեկնարկային կազմում ասպարեզ է մտել «Մանչեսթեր Սիթիի» հետ սեպտեմբերի 10-ին կայացած խաղում և փոխարինվել է ընդմիջմանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը