Մշակույթ 13:50 25/10/2016 Հայաստան

Պետք է հասնել նրան, որ թանգարանը լինի հանրության բոլոր շերտերին մատչելի. Դավիթ Պողոսյան

Բրիտանական թանգարանի ամենամյա միջազգային վերապատրաստման ծրագրի շրջանակներում և այդ ծրագրին 2014-2015 թթ. մասնակցություն ունեցած հայ մասնագետների՝ Հայկ Մկրտչյանի (Թանգարանային կրթության կենտրոն), Մարինե Մկրտչյանի (Ռուսական արվեստի թանգարան) և Դավիթ Պողոսյանի (Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ Թանգարանագիտության ամբիոն) նախաձեռնությամբ հոկտեմբերի 26-28-ը Երևանում անցկացվելու է «Թանգարան, կրթություն և ներգրավվում» խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանք։ Լրագրողնրի հետ հանդիպմանը տեղեկացրեց Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը:

Նա նշեց, որ նման ձևաչափով տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող միջազգային ծրագիրն իրականացվում է Թանգարանային կրթության կենտրոնի, Մանչեսթերի պատկերասրահի, Բրիտանական թանգարանի համագործակցությամբ:  Դասընթաց-վարժանքը անցկացնելու նպատակով Երևան են ժամանել Մանչեսթերի պատկերասրահից, Բրիտանական թանգարանից, «Գլազգոյի թանգարաններ» ռեսուրս կենտրոնից, «Դրեզդենի արվեստի պետական հավաքածուներ» կենտրոնից փորձագետներ, ինչպես նաև Բրիտանական թանգարանի կողմից կազմակերպվող ամենամյա միջազգային վերապատրաստման ծրագրին մասնակից տարբեր երկրներից 14 մասնագետներ՝ Մեծ Բրիտանայից, Եգիպոսից, Թուրքիայից, Լիբանանից, Հնդկաստան և այլն:

«Փորձելու ենք մեր մասնագտների հետ փորձի փոխանակման եռօրյա կուրս անել՝ վստահ լինելով, որ այս հաղորդակցությունը միայն դրական արդյունք կտա մեր թանգարանային գործին»,- ասաց Հ.Մկրտչյանը՝ հավելելով, որ նախաձեռնության նպատակն է հայաստանյան թանգարանային կրթության ոլորտում ներգրավված մասնագետներին ներկայացնել բրիտանական և գերմանական թանգարաններում ընտանեկան այցելության խրախուսման, երիտասարդներին թանգարան ներգրավելու, մեծահասակների կրթության և տարեց այցելուների հետ աշխատանքի լավագույն փորձի օրինակները, քննարկել հայկական թանգարանների նման փորձառությունը, համատեղ կազմել և զարգացնել նոր նախագծեր։ Դասընթացը կարևորվում է հատկապես մեծահասակների հետ աշխատանքում նոր թանգարանային փորձառության տեղայնացման տեսանկյունից:

Հ.Մկրտչյանի խոսքով՝ բրիտնական փորձը համարվում է թանգարանային գործում դասական փորձառնություն ունեցող երկիր, ցանկություն ունեին անպայման մասնագետներ բերել Հայաստան: 

Ըստ նրա, դասընթաց-վարժանքին մասնակցելու են ՀՀ տարբեր թանգարաններից ներգրված 16 մասնագետներ, ովքեր միանալով իրենց օտարեկրյա գործընկերներին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Բրիտանական թանգարանի վերապատրաստման ծրագրի շրջանակներում մշակված նյութերի հիման վրա համատեղ կկազմեն սեփական թանգարանային կրթական նախագծերը:

Ասուլիսին ներկա Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրասման ծրագրի ղեկավար Քլեր Մասինջերի խոսքով՝ Բրիտանական թանգարանի ամենամյա միջազգային վերապատրաստման ծրագրի շրջանակում աշխարհի տարբեր երկրների թանգարանների, ժառանգության ոլորտի մասնագետներ 42 օր ամբողջությամբ ներգրավվում են Բրիտանական թանգարանի առօրյա աշխատանքում: 11 տարվա ընթացքում ծրագիրն արդեն ունեցել է 230 մասնակից:

Մանչեսթերի պատկերասրահի կրթության բաժնի ղեկավար Ռոնան Բրինդլին նշեց, որ երևանյան համագործակցության ծիլերը 2014 թվականից են դրվել, իսկ 2015-ին ավելի մանրամասն քննարկել են երևանյան  դասընթաց-վարժանք անցկացնելու հարցը:

Նա ասաց, որ իրենց թանգարանում հատուկ ուշադրություն է դարձվում կրթական ծրագրերին՝ ուղղված ընտանիքներով այցելություններին,  նույնիսկ ծրագիր ունենա 3 ամսական երեխայի համար:

«Ավելի հեշտ է երեխաների հետ աշխատելը, նրանք ավելի էմոցիոնալ են, լավ են արձագանքում, մեծահասակներն ավելի շատ են հարցեր տալիս»,- նշեց Ռոնան Բրինդլին:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը նշեց, որ Մանչեսթերի պատկերասրահում վերապատրաստվելուց հետո այնտեղի փորձը կիրառել է նաև իրենց թանգարանում. «Ամբողջ աշխարհում, նաև հայաստանյան թանգարաններում, փորձեր են արվում, որպեսզի թանգարանը դարձնեն այլընտրանքային կրթական տարածք: 2015 թվականի մարտից մեր թանգարանում մեկնարկել ենք կրթական ծրագրեր: Արդեն գոյություն ունի 7 կրթական ծրագիր տարբեր տարիքային խմբերի համար՝ սկսած երեք տարեկանից մինչև մեծահասակներ, ընտանեկան այցերի համար ունենք հատուկ ծրագրեր, ծնողները գալիս են երեխաների հետ հատուկ կրթական ինտերակտիվ խաղերին մասնակցելու համար»:

Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության ամբիոնի դասախոս  Դավիթ Պողոսյանի խոսքով՝ հետխորհրդային շրջանում  հայաստանյան թանգարանների վերափոխման միտումներից մեկն է ծրագրավորված կրթական ծրագրերի կազմակերպումը, միջազգային փորձի տեղայնացումը:  Ըստ նրա, տարբեր ծրագրերի միջոցով ձգտում են հասնել նրան, որ թանգարան այցելեն բոլոր տարիքային խմբերը,  թանգարանը լինի հանրության բոլոր շերտերին մատչելի, օգտակար, կյանքի մի մասը կազմող հանրային հաստատություն:

Դ. Պողոսյանն ասաց, որ հայաստանյան թանգարաններն էլ այս ոլորտում ասելիք ունեն, միջազգային մակարդակի կրթական ծրագրեր են անում, մի քանիսը մրցանակների են արժանացել:

Միջազգային փորձագետների խոսքով, պետք է այնպես անել, որ հավաքածուն իր ամբողջ գրավչությամբ հասանելի լինի այցելուներին, թանգարանները պետք է վերածել ավելի սոցիալական վայրերի, որտեղ մարդիկ հանդիպումներ են պլանավորում, թանգարանային առարկաները տեղադրում են առևտրի, ժամանցի կենտրոններում, որպեսզի այդկերպ  դեպի իրենց թանգարան բերեն նաև այն մասսային, ով ոչ թե թանգարան է այցելում, այլ առևտրի կենտրոն: Մեծ Բրիտանիայում թանգարաններն անվճար են:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07:14
Փրկվածներ չեն հայտնաբերվել Իրանի նախագահի ուղղթաիռի վթարի վայրում. Իրանական ԶԼՄ-ներ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին ու այլ պաշտոնյաների տեղափոխող  ուղղաթիռի վթարի վայրում փրկվածներ չեն հայտնաբերվել։ Այս մասին գրում է CNN-ը՝...
Աղբյուր` Panorama.am
23:39
Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը
Պարզվել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝...
Աղբյուր` Panorama.am
23:35
Սուրենյանց. Թերևս, սա է Թեհրանի զուսպ արձագանքի պատճառը
«Իրանի նախագահի և ԱԳ նախարարի ճակատագրի շուրջ զարգացումներին համակ ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում, շատ ժլատ է Թեհրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
23:05
ԵՄ-ն արձագանքել է աջակցության վերաբերյալ Իրանի խնդրանքին
ԵՄ-ն ակտիվացնում է քարտեզագրման ծառայությունը՝ օգնելու որոնողական աշխատանքներին։ BBC-ի փոխանցմամբ, Եվրամիությունը հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:02
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
Մոսկվան պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնման համար։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
22:49
Կարմիր մահիկը հերքել է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին լուրը
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը հերքել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի հայտնաբերման մասին մամուլում հայտնված...
Աղբյուր` Panorama.am
22:41
Պարոն ոստիկան ջան, իմ հոգին խաղաղ է, դուք մտածեք.... Արցախցի լրագրողը՝ իրեն հեգնող ոստիկանապետին
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է. «Այսօր  Տավուշի ոստիկանապետի աթոռը զբաղեցնողի արտահայտության մասին։ Ես...
Աղբյուր` Panorama.am
22:31
Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը.Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
21:29
Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից դեպի Թեհրան վերադառնալիս.Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ...
Աղբյուր` Panorama.am
21:06
Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանին
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Իրանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռի վթարի հետ կապված: «Ցնցված ենք Իրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
20:45
Բաքվում ուղղակի սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազանը վաղը 09:30-ին մեկնելու է Կիրանց
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա հայտնեց, որ ցանկացողները ժամը 09:30-ին...
Աղբյուր` Panorama.am
20:27
Բագրատ Սրբազանը դիմեց Հայկ Մարությանին
«Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ գտեք, ձև գտեք՝ ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազանը՝ Արամ Սարգսյանին
«Լենիկ Մայրիկը տեսանյութում ասում է, թե իր օրհնությամբ գնացել են, թող այդպես էլ վերադառնան։ Այն կյանքում ամենաթանկ բանն է, երբ ծնողիդ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ոստիկանական զորքերի ստվար զանգվածը՝ 80-90 %-ը մեզ աջակցում են. Սուրեն Պետրոսյան
«Բոլորին սա շատ պարզ ու ակնհայտ է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է, որովհետև հենց միան մեզ թույլ չէին տալիս գնալ Կիրանց։ Բոլորը շատ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել իջնել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
Թանձր մառախուղի պատճառով փրկարարներով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իրանի նախագահի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ալիևի «խաղաղության» հույսերը
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}