Հակառակորդը հրադադարը խախտել է դիպուկահար կրակոցներով
Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 32 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նրա ներկայացմամբ, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հատկապես խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և նռնականետից:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները